Պանամա

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պանամա (այլ կիրառումներ)

Պանամա (իսպ.՝ Panamá) պաշտոնապես՝ Պանամայի Հանրապետություն (República de Panamá), պետություն Կենտրոնական Ամերիկայում, Կարիբյան ծովի և Խաղաղ օվկիանոսի միջև։ Սահմանակցում է Կոստա Ռիկայի հետ արևմուտքում և Կոլումբիայի հետ արևելքում։

Պանամա
Պանամայի դրոշԶինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն
Ներառում էԷմբերա Վոունաան, Կունա Յալա, Նգոբե Բուգլե, Կունա դե Մադուգանդի, Kuna de Wargandí?, Bocas del Toro Province?, Չիրիկի, Coclé Province?, Կոլոն, Darién Province?, Herrera Province?, Los Santos Province?, Պանամա նահանգ, Վերագուաս և Արևմտյան Պանամա
Պետական լեզուիսպաներեն[1]
ՄայրաքաղաքՊանամա
Պետական կարգհանրապետություն
Օրենսդիր մարմինՊանամայի Ազգային ասամբլեա
Երկրի ղեկավարԼաուրենտինո Կորտիսո
Կառավարության ղեկավարԼաուրենտինո Կորտիսո
Մակերես75 517 կմ²
Ջրային %2,9% ջրային
Ազգաբնակչություն4 098 587 մարդ (2017)[2]
Խտություն54,2 մարդ/կմ²
ՀիմնNational anthem of Panama?
ԿարգախոսPro Mundi Beneficio
Հիմնադրված է1903 թ.
ԱրժույթPanamanian balboa? և ԱՄՆ դոլար
Ժամային գոտիUTC-5 և America/Panama?[3]
Հեռախոսային կոդ+507
Ինտերնետ-դոմեն.pa
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,805[4]
visitpanama.com/?lang=en

Պանաման պետություն է Կենտրոնական Ամերիկայի ամենանեղ (48 կմ) մասում՝ Պանամայի պարանոցում։ Հյուսիսում ողողվում է Կարիբյան ծովի, հարավում՝ Խաղաղ օվկիանոսի ջրերով։ Ափերը ցածրադիր են, խաղաղօվկիանոսյանը՝ խիստ մասնատված։ Ունի լեռնային ռելիեֆ. արևմուտքում Կորդիլիերա դե Վերագուա լեռնաշղթան է, որի ամենաբարձր կետը (3475 մ) Չիրիքի գործող հրաբուխն է։ Կարիբյան ծովափով ձգվում են Կորդիլիերա դե Սան Բլաս և Սեռանիա դել Դարիեն լեռնաշղթաները, որոնց միջև տարածվում են միջլեռնային իջվածքներն ու դաշտավայրերը։ Գտնվում է ակտիվ երկրաշարժամետ գոտում. հաճախակի են երկրաշարժերը։

  • Պետական կարգը՝ հանրապետություն
  • Մայրաքաղաքը՝ Պանամա
  • Տարածքը՝ 77,08 հզ. կմ2
  • Բնակչությունը՝ 3,3 մլն
  • Պետական լեզուն՝ իսպաներեն
  • Դրամական միավորը՝ բալբոա

Կլիմախմբագրել

Կլիման մերձհասարակածային է՝ շոգ ու խոնավ։ Խոշոր գետը Չագրեսն է։ Գերակշռում են չոր սավաննաներն ու մշտադալար անտառները (հիլեաներ)։

Պատմությունխմբագրել

Մինչև իսպանական գաղութացումը Պանամայի տարածքում բնակվել են հնդկացիների ավելի քան 60 ցեղեր, որոնք զբաղվել են որսորդությամբ, ձկնորսությամբ, հողագործությամբ և արհեստներով։ 1501 թվականին Պանամայի տարածքը հայտնաբերել է իսպանացի կոնկիստադոր (նվաճող) Ռոդրիգո դե Բաստիդասը։ 1519 թվականին իսպանացիներն այստեղ հիմնել են Պանամա քաղաքը։ Հաշվի առնելով Պանամայի պարանոցի հսկայական նշանակությունը՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան տևականորեն պայքարում էին նրան տիրելու համար։ Մշակվում էին Պանամայի տարածքում Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները միմյանց կապող ջրանցք կառուցելու նախագծեր։ Ջրանցքի կառուցումը 1879 թվականին սկսեց ֆրանսիական մի ընկերություն, որի սնանկացման պատճառով ջրանցքի կառուցման իրավունքը 1901 թվականին անցավ ԱՄՆ-ին։ Ընդառաջելով անկախ պետություն ստեղծելու Պանամայի բնակչության ձգտմանը՝ ԱՄՆ-ը նաև ռազմական օգնություն ցույց տվեց Պանամային, և 1903 թվականի նոյեմբերի 3-ին հռչակվեց երկրի անկախությունը։ Այդ իրավիճակից օգտվելով՝ ԱՄՆ-ը Պանամայի Հանրապետության հետ կնքեց Պանամայի ջրանցքի գոտին անժամկետ օգտագործելու պայմանագիր։

Առաջին նավը Պանամայի ջրանցքով անցել է 1914 թվականին, իսկ նրա պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1920 թվականի հունիսի 12-ին։ Ջրանցքի երկարությունը 81,6 կմ է, խորությունը՝ 12,5 մ, լայնությունը՝ 150–305 մ, նավերն այդ ճանապարհն անցնում են 8 ժամում։ Ջրանցքով տարեկան անցնում է ավելի քան 17 հզ. նավ։

20-րդ դարի սկզբին Պանամայի տնտեսական և քաղաքական կյանքը զարգանում էր ԱՄՆ-ի տիրապետության պայմաններում։ 1920-ական թվականներին երկրում աշխուժացավ հակաամերիկյան շարժումը։ ԱՄՆ-ը հարկադրված էր վերանայել 1903 թվականի պայմանագիրը։ 1977 թվականին կնքվեց նոր պայմանագիր, որով Պանամային վերադարձվեց ջրանցքի գոտին, իսկ 1999 թվականի դեկտեմբերի 3-ից՝ նաև ջրանցքի տնօրինությունը։ Ջրանցքի կարիբյան ափին գտնվում է Կոլոն նավահանգիստը, որը կոչվել է ի պատիվ Ք. Կոլումբոսի, իսկ խաղաղօվկիանոսյան ափին՝ Բալբոա քաղաքը՝ ի պատիվ Նունյես դե Բալբոայի, ով 1513 թվականին առաջինը Ատլանտյան օվկիանոսի ափից դուրս եկավ Խաղաղ օվկիանոս։

Բնակչություն և տնտեսությունխմբագրել

Պանամայի հիմնական բնակիչները պանամացիներն են, բնիկները՝ հնդկացիները (կունա, չոկո, գուայմի և այլ ցեղերի ներկայացուցիչներ)։ Խոշոր քաղաքներն են Պանաման, Կոլոնը, Դեվիդը, Լաս Տաբլասը։ Պանաման գյուղատնտեսական երկիր է։ Գլխավոր մշակաբույսերն են բրինձը, եգիպտացորենը, լոբին, մշակում են նաև սրճենի, կակաո, աբակա, շաքարեղեգ, արքայախնձոր, ադամաթուզ և այլն։ Առավել զարգացած են սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերը։ Կան նաև թղթի, ստվարաթղթի, կահույքի, նրբատախտակի, խեցեղենի արտադրության և նավթավերամշակման ձեռնարկություններ։

Պետական կառուցվածքխմբագրել

Պանաման ունիտար պետություն է։  Սահմանադրությունն ընդունվել է 10/11/1972 թվականին։ Կառավարման ձևը նախագահական հանրապետություն է։  Կառավարման տեսակը ժողովրդավարական հանրապետություն է։  Պետության և կառավարության ղեկավարը նախագահն է։  Լաուրենտինո Կորտիզոն ներկայում նախագահում է։

Նախարարների կաբինետը նշանակվում է նախագահի կողմից, նախագահն ու փոխնախագահը ընտրվում են ժողովրդական քվեարկությամբ 5 տարին մեկ։

Զբոսաշրջությունխմբագրել

2010 թվականին 1,7 միլիոն զբոսաշրջիկ է այցելել երկիր, ինչը ամենաբարձր ցուցանիշն է և 12 տոկոսով ավելի, քան 2009 թվականին։

2009 թվականից Պանամայում զարգանում է Տրանսպանամայի արահետը։  Տրանսպանամայի արահետը 1,127 կմ արշավային արահետ է, որն անցնում է ամբողջ երկրով ՝ Կոլումբիայի հետ սահմանից մինչև Կոստա Ռիկայի սահմանը։

Մշակույթխմբագրել

Պանամայի մշակույթը գալիս է եվրոպական երաժշտությունից, արվեստից և ավանդույթներից, որոնք իսպանացիները բերել են Պանամա։  Հեգեմոն ուժերը ստեղծել են հիբրիդային ձևեր, որոնք համատեղում են աֆրիկյան և բնիկ ամերիկյան մշակույթները եվրոպականին։  Օրինակ ՝ տամբորիտոն իսպանական պար է ՝ աֆրիկյան ռիթմերով, թեմաներով և պարային շարժումներով։

Ֆոլկլորը տարբերվում է յուրաքանչյուր տարածաշրջանում և ներկայացված է բնորոշ տարազներով, կիսաշրջազգեստով, ավանդական ուտեստներով, ինչպես նաև երաժշտությամբ և պարով։

Սպորտխմբագրել

Պանամայի մարզիկներն իրենց նորամուտը նշել են Օլիմպիական խաղերում 1928 թվականին։

Ծանոթագրություններխմբագրել

🔥 Top keywords: Գլխավոր էջՎբեթՀուլիոս ԿեսարՏոտոԳեյմինգԱՄՆԶլատան ԻբրահիմովիչԶատիկՍպասարկող:ՈրոնելՆյութափոխանակությունՍահմիՀայաստանՀուդայածառՀովհաննես ԹումանյանԱրարատ ԶուրաբյանԼիոնել ՄեսսիՆապոլեոն ԲոնապարտՕքեյԵգիպտոսՌուսաստանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿոմիտասՀակաբիոտիկԵղիշե ՉարենցՅուպիտեր (մոլորակ)ՀայերԱվագ շաբաթՊարույր ՍևակԵրևանՀայերենի այբուբենԹատրոնի համաշխարհային օրՍեռական հարաբերությունԳենՋրծաղիկԱմերիկյան ընտանիքՀեպատիտ CՏիգրան ՄեծԱրարատԱնգկոր ՎատՀայոց ցեղասպանությունԿառլես ՊուչդեմոնԽաչատուր ԱբովյանՍասունցի ԴավիթՋիլիզաՄարեկ ՀամշիկՔութեշԾաղկազարդՄոդուլ:ArgumentsՎիքինախագիծ:Ուսուցչական վիքիհավաք 2024Վահան ՏերյանԱվետիք ԻսահակյանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀեշտոցի սնկային վարակՖաշիզմՍասնա ծռերԲռնիր ինձ, եթե կարող եսԳարեգին ՆժդեհՀամո ՍահյանԿարմրուկՄադրիդԶատկի ավանդույթներՋուրԱդրբեջանԼյարդՀայկյան տոմարՄիացյալ ԹագավորությունՔաոս (վեպ)ՄատենադարանՈսկեպարՉինաստանՎրաստանԿատեգորիա:ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներՄեսրոպ ՄաշտոցՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԲրազիլիաԲավարիաԲայՏավուշի մարզԱմերիկայի Միացյալ ՆահանգներՕրալ սեքսThe Truth About LoveՁեռնաշարժությունՄիզուղիների ինֆեկցիաներԵվրոպայի դրոշներՀայաստանի Կարմիր գիրքՇաքարային դիաբետԱստվածաշունչԱծական անունՍամվել (վեպ)Հեշտոցային արտադրությունԶատկի ձուԱրշակ ԿարապետյանՄարտիրոս ՍարյանՐաֆֆիԿատեգորիա:Երկրներ այբբենական կարգովՄանթաշի ջրամբարՇառլ ԱզնավուրԱրցախի ՀանրապետությունՖրանսիաՄարտի 27