Չուվաշերեն

Չուվաշերեն (ինքնանվանումը՝ чӑваш чӗлхи, Çovaş Çölhi, چأۋاش چۀلخې), չուվաշների ազգային լեզուն, Չուվաշիայի Հանրապետության պաշտոնական լեզուն[6]։ Աշխարհի լեզուների տոհմաբանական դասակարգմամբ այն պատկանում է թյուրքական լեզվախմբին և հանդիսանում է բուլղարական խմբի միակ կենդանի լեզուն[7]։

Չուվաշերեն
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասOghuric?
Երկրներ Ռուսաստան[1],  Ուկրաինա,  Ղազախստան[2] և  Ուզբեկստան[3]
Խոսողների քանակ1 279 650 մարդ (2021)[4]
Վերահսկող կազմակերպությունՉուվաշական պետական հումանիտար գիտությունների ինստիտուտ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակոչ նպաստավոր[5]
Գրերի համակարգչուվաշական այբուբեն և կյուրեղագիր
IETFcv
ԳՕՍՏ 7.75–97чув 795
ISO 639-1cv
ISO 639-2chv
ISO 639-3chv
 Chuvash language Վիքիպահեստում

Բացի Չուվաշիայից, լեզուն տարածված է նաև Բաշկորտոստանի, Սամարայի մարզի, Ուլյանովսկի մարզի, Սարատովի մարզի և Պենզայի մարզի չուվաշական համայնքներում, ինչպես նաև Ուրալի, Պովոլժիեի և Սիբիրի մարզերում։ Չուվաշական Հանրապետությունում այն ռուսերենին զուգահեռ պաշտոնական լեզու է, Չուվաշական Հանրապետության օրենքները պաշտոնապես հրապարակվում են երկու լեզուներով[8]։

Ռուսաստանում չուվաշերենին տիրապետողների թիվը կազմում է մոտ 1,04 միլիոն մարդ (2010 թվականի մարդահամարի հիման վրա)։ Ընդ որում, էթնիկ չուվաշների թիվը 2010 թվականի համառուսական մարդահամարի տվյալներով կազմում է 1 մլն 436 հազար մարդ, որոնց 55 %-ը ապրել է Չուվաշական Հանրապետությունում։

Չուվաշերենը որպես դպրոցական առարկա դասավանդվում է Չուվաշական Հանրապետության դպրոցներում, Բաշկորտոստանի և Թաթարստանի որոշ շրջաններում, դասավանդվում է նաև Չուվաշիայի բուհերում։ Չուվաշական Հանրապետությունում չուվաշերենով թողարկվում են ռադիո- և հեռուստահաղորդումներ, լույս են տեսնում պարբերականներ[9][10]։ Բաշկորտոստանի և Թաթարստանի որոշ շրջաններում թերթերը հրատարակվում են չուվաշերենով (օրինակ՝ «Սուվար» թերթը, որը հրատարակվում է Թաթարստանում)։

Ծանոթագրություններխմբագրել

  1. ScriptSource - Russian Federation
  2. ScriptSource - Kazakhstan
  3. ScriptSource - Uzbekistan
  4. https://www.ethnologue.com/language/chv/24
  5. Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
  6. Конституция Чувашской Республики. Статья 8
  7. Чувашский язык Արխիվացված 2009-08-08 Wayback Machine, статья в Чувашской энциклопедии.
  8. «Закон №36 - ЗАКОН ЧУВАШСКОЙ РЕСПУБЛИКИ "О ЯЗЫКАХ В ЧУВАШСКОЙ РЕСПУБЛИКЕ"». Министерство культуры, по делам национальностей и архивного дела Чувашской Республики. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  9. «Наши издания | ХЫПАР». hypar.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  10. «Радио». Национальная телерадиокомпания Чувашской Республики. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
🔥 Top keywords: Գլխավոր էջՎբեթՀուլիոս ԿեսարՏոտոԳեյմինգԱՄՆԶլատան ԻբրահիմովիչԶատիկՍպասարկող:ՈրոնելՆյութափոխանակությունՍահմիՀայաստանՀուդայածառՀովհաննես ԹումանյանԱրարատ ԶուրաբյանԼիոնել ՄեսսիՆապոլեոն ԲոնապարտՕքեյԵգիպտոսՌուսաստանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿոմիտասՀակաբիոտիկԵղիշե ՉարենցՅուպիտեր (մոլորակ)ՀայերԱվագ շաբաթՊարույր ՍևակԵրևանՀայերենի այբուբենԹատրոնի համաշխարհային օրՍեռական հարաբերությունԳենՋրծաղիկԱմերիկյան ընտանիքՀեպատիտ CՏիգրան ՄեծԱրարատԱնգկոր ՎատՀայոց ցեղասպանությունԿառլես ՊուչդեմոնԽաչատուր ԱբովյանՍասունցի ԴավիթՋիլիզաՄարեկ ՀամշիկՔութեշԾաղկազարդՄոդուլ:ArgumentsՎիքինախագիծ:Ուսուցչական վիքիհավաք 2024Վահան ՏերյանԱվետիք ԻսահակյանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀեշտոցի սնկային վարակՖաշիզմՍասնա ծռերԲռնիր ինձ, եթե կարող եսԳարեգին ՆժդեհՀամո ՍահյանԿարմրուկՄադրիդԶատկի ավանդույթներՋուրԱդրբեջանԼյարդՀայկյան տոմարՄիացյալ ԹագավորությունՔաոս (վեպ)ՄատենադարանՈսկեպարՉինաստանՎրաստանԿատեգորիա:ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներՄեսրոպ ՄաշտոցՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԲրազիլիաԲավարիաԲայՏավուշի մարզԱմերիկայի Միացյալ ՆահանգներՕրալ սեքսThe Truth About LoveՁեռնաշարժությունՄիզուղիների ինֆեկցիաներԵվրոպայի դրոշներՀայաստանի Կարմիր գիրքՇաքարային դիաբետԱստվածաշունչԱծական անունՍամվել (վեպ)Հեշտոցային արտադրությունԶատկի ձուԱրշակ ԿարապետյանՄարտիրոս ՍարյանՐաֆֆիԿատեգորիա:Երկրներ այբբենական կարգովՄանթաշի ջրամբարՇառլ ԱզնավուրԱրցախի ՀանրապետությունՖրանսիաՄարտի 27