ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա


ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա (անգլ.՝ UEFA Champions League, սովորաբար՝ Չեմպիոնների Լիգա), ֆուտբոլային, ակումբային ամենամյա առաջնություն, որն անց է կացվում Եվրոպայում։ Կազմակերպիչն է ՈՒԵՖԱ-ն։ Անց է կացվում սկսած 1992 թվականից։ Փոխարինել է «Եվրոպական չեմպիոնների գավաթ»-ին (կամ, պարզապես, Եվրոպական Գավաթ, անգլ.՝ European Champion Clubs' Cup, անց է կացվել 1955-1992

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
UEFA Champions League
ԵրկիրԵվրոպա
Ֆուտբոլային ասոցիացիաՈՒԵՖԱ
Հիմնվել է1955 (1992 թ.-ից ներկա կառուցվածքով)
Ակումբների քանակ32 (խմբային փուլ)
76 (ընդհանուր)
Ներկայիս չեմպիոնԱնգլիա Մանչեսթեր Սիթի (1)
Ամենատիտղոսավոր թիմԻսպանիա Ռեալ Մադրիդ (14)
Պաշտոնական կայքwww.uefa.com

Ամենապատվավոր առաջնությունն է եվրոպական ֆուտբոլային ակումբների համար և պատվավորներից մեկը ամբողջ աշխարհում։

Առաջնության հաղթող են դարձել 22 ակումբ։ Ամենաշատ հաղթանականեր ունի Ռեալ Մադրիդ ակումբը (14 հաղթանակ)։

Ձևաչափխմբագրել

Ընդհանուր մրցաշրջանին մասնակցում են 77 ակումբներ ՈՒԵՖԱ անդամ 54 երկրներից (բացառությամբ Լիխտենշտայնի, քանի որ չունի ազգային առաջնություն[1][2])։ Անդամ երկրները բաժանվում են 4 հիմնական խմբերի, որոնք բաշխվում են՝ համաձայն ՈՒԵՖԱ կողմից հաշվարկվող գործակիցների[3]։

  • Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 1-3 տեղերում, մասնակցում են չորսական ակումբներով։
  • Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 4-6 տեղերում, մասնակցում են երեքական ակումբներով։
  • Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 7-15 տեղերում, մասնակցում են երկուական ակումբներով։
  • Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 16-54 տեղերում, մասնակցում են մեկական ակումբներով։

Մասնակիցների տեղաբաշխումը ըստ փուլերիխմբագրել

Ակումբներ, որոնք սկսում են այս փուլիցԱկումբներ, որոնք հաղթահարել են նախորդ փուլը
Առաջին որակավորման փուլ
(4 ակումբ)
  • 4 ակումբներ, որոնք հանդիսանում են 50–54 տեղը (բացառությամբ Ջիբրալթարի) զբաղեցրած անդամ երկրների չեմպիոններ
Երկրորդ որակավորման փուլ
(34 ակումբ)
  • 32 ակումբներ, որոնք հանդիսանում են 17–49 տեղը (բացառությամբ Լիխտենշտայնի) զբաղեցրած անդամ երկրների չեմպիոններ
  • 2 հաղթողներ առաջին որակավորման փուլից
Երրորդ որակավորման փուլՉեմպիոններ
(20 ակումբ)
  • 3 ակումբներ, որոնք հանդիսանում են 14–16 տեղը զբաղեցրած անդամ երկրների չեմպիոններ
  • 17 Երկրորդ որակավորման փուլի հաղթողներ
Ոչ-չեմպիոններ
(10 ակումբ)
  • 9 ակումբներ, որոնք հանդիսանում են 7–15 տեղը զբաղեցրած անդամ երկրների փոխչեմպիոններ
  • 1 ակումբ, որը հանդիսանում է 6-րդ տեղը զբաղեցրած անդամ երկրի երրորդ մրցանակակիր
Փլեյ-օֆֆ փուլՉեմպիոններ
(10 ակումբ)
  • 10 երրորդ որակավորման փուլի հաղթող
ոչ չեմպիոններ
(10 ակումբ)
  • 2 ակումբներ, որոնք հանդիսանում են 4 և 5 տեղերը զբաղեցրած անդամ երրորդ մրցանակակիր
  • 3 ակումբներ, որոնք հանդիսանում են 1-3 տեղը զբաղեցրած անդամ չորրորդ մրցանակակիր
  • 5 երրորդ որակավորման փուլում հաղթած ոչ-չեմպիոններ
Խմբային փուլ
(32 ակումբ)
  • 13 ակումբներ, որոնք հանդիսանում են 1–13 տեղը զբաղեցրած անդամ երկրների չեմպիոններ
  • 6 ակումբներ, որոնք հանդիսանում են 1–6 տեղը զբաղեցրած անդամ երկրների փոխչեմպիոններ
  • 3 ակումբներ, որոնք հանդիսանում են 1–3 տեղը զբաղեցրած անդամ երկրների երրորդ մրցանակակիրներ
  • 5 Չեմպիոնների փլեյ-օֆֆ փուլի հաղթողներ
  • 5 Ոչ-չեմպիոնների փլեյ-օֆֆ փուլի հաղթողներ
1/8 եզրափակիչ
(16 ակումբ)
  • 8 Խմբերի հաղթողներ
  • 8 Խմբերի երկրորդ տեղ գրավածներ

Մրցանակխմբագրել

Եվրոպական Չեմպիոնների Գավաթը հանձնվում է ամեն տարի Չեմպիոնների Լիգայում հաղթանակած ակումբին, ընդ որում վերջինս իրավունք ունի այն պահել իր մոտ 10 ամիս։ Որպես հուշ ակումբը ստանում է Գավաթի փոքրացված պատճենը (ոչ ավելին, քան 80%-ով փոքրացված)։ Չեմպիոնների Լիգայում 3 անգամ անընդմեջ կամ 5 անգամ հաղթելուց հետո ակումբը իրավունք ունի Գավաթը (իրական չափերի պատճենը) ընդմիշտ պահել իր մոտ։ Առայժմ միայն վեց ակումբներ ունեն այդ իրավունքը. Ռեալ Մադրիդ, Միլան, Լիվերպուլ, Բավարիա, Այաքս և Բարսելոնա։

Գավաթն ունի 74 սմ բարձրություն, կշռում է 11 կգ։ Պատրաստված է արծաթից։ Նախագծել է շվեյցարացի ոսկերիչ Յուրգ Շտադելմանը Բեռն քաղաքից։ Առաջին գավաթը հանձնվել է 1966 թվականին, Ռեալ Մադրիդ ակումբին, և արժեցել է 10 հազար շվեյցարական ֆրանկ։

Բացի գավաթից, Լիգայի եզրափակիչի մասնակիցներին հանձնվում են նաև մեդալներ. 40 ոսկե մեդալ՝ հաղթողներին, 40 արծաթե մեդալ՝ պարտվողներին[4]։

Պարգևատրումխմբագրել

ՈւԵՖԱ-ն պարգևատրում է Չեմպիոնների Լիգա անցած յուրաքանչյուր ակումբին 3-ական միլիոն եվրո գումարով, ինչպես նաև 2.4 միլիոն եվրո՝ խմբային փուլում մասնակցելու համար։ Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար ակումբները ստանում են 600-ական հազար եվրո։ 1/4 եզրափակչի յուրաքանչյուր մասնակցին վճարվում է 2.5 միլիոն եվրո, կիսաեզրափակչի մասնակցին՝ 3մլն եվրո, եզրափակիչի մասնակիցներից յուրաքանչյուրին՝ 4-ական միլիոն եվրո և հաղթողին՝ 7 միլիոն եվրո պարգևավճար։

Վիճակագրությունխմբագրել

Հաղթողներխմբագրել

Պատմությունխմբագրել

ՍեզոնՀաղթողԵրկիր
1955–56Ռեալ Մադրիդ  Իսպանիա
1956–57Ռեալ Մադրիդ  Իսպանիա
1957–58Ռեալ Մադրիդ  Իսպանիա
1958–59Ռեալ Մադրիդ  Իսպանիա
1959–60Ռեալ Մադրիդ  Իսպանիա
1960-61Բենֆիկա  Պորտուգալիա
1961-62Բենֆիկա  Պորտուգալիա
1962-63Միլան  Իտալիա
1963-64Ինտեր Միլան  Իտալիա
1964-65Ինտեր Միլան  Իտալիա
1965-66Ռեալ Մադրիդ  Իսպանիա
1966-67Սելտիկ  Շոտլանդիա
1967-68Մանչեսթեր Յունայթեդ  Անգլիա
1968-69Միլան  Իտալիա
1969-70Ֆեյենորդ  Նիդերլանդներ
1970-71Այաքս  Նիդերլանդներ
1971-72Այաքս  Նիդերլանդներ
1972-73Այաքս  Նիդերլանդներ
1973-74Բավարիա Մյունխեն  Գերմանիա
1974-75Բավարիա Մյունխեն  Գերմանիա
1975-76Բավարիա Մյունխեն  Գերմանիա
1976-77Լիվերպուլ  Անգլիա
1977-78Լիվերպուլ  Անգլիա
1978-79Նոթինգհեմ Ֆորեստ  Անգլիա
1979-80Նոթինգհեմ Ֆորեստ  Անգլիա
1980-81Լիվերպուլ  Անգլիա
1981-82Աստոն Վիլլա  Անգլիա
1982-83Համբուրգ  Գերմանիա
1983-84Լիվերպուլ  Անգլիա
1984-85Յուվենտուս  Իտալիա
1985-86Ստյաուա  Ռումինիա
1986-87Պորտու  Պորտուգալիա
1987-88ՊՍՎ Էյնդհովեն  Նիդերլանդներ
1988-89Միլան  Իտալիա
1989-90Միլան  Իտալիա
1990-91Ցրվենա Զվեզդա  Հարավսլավիա
ՍեզոնՀաղթողԵրկիր
1991-92Բարսելոնա  Իսպանիա
1992-93Օլիմպիկ Մարսել  Ֆրանսիա
1993-94Միլան  Իտալիա
1994-95Այաքս  Նիդերլանդներ
1995-96Յուվենտուս  Իտալիա
1996-97Բորուսսիա Դորտմունդ  Գերմանիա
1997-98Ռեալ Մադրիդ  Իսպանիա
1998-99Մանչեսթեր Յունայթեդ  Անգլիա
1999-00Ռեալ Մադրիդ  Իսպանիա
2000-01Բավարիա Մյունխեն  Գերմանիա
2001-02Ռեալ Մադրիդ  Իսպանիա
2002-03Միլան  Իտալիա
2003-04Պորտու  Պորտուգալիա
2004-05Լիվերպուլ  Անգլիա
2005-06Բարսելոնա  Իսպանիա
2006-07Միլան  Իտալիա
2007-08Մանչեսթեր Յունայթեդ  Անգլիա
2008-09Բարսելոնա  Իսպանիա
2009-10Ինտեր Միլան  Իտալիա
2010-11Բարսելոնա  Իսպանիա
2011-12Չելսի  Անգլիա
2012-13Բավարիա Մյունխեն  Գերմանիա
2013-14Ռեալ Մադրիդ  Իսպանիա
2014-15Բարսելոնա  Իսպանիա
2015-16Ռեալ Մադրիդ  Իսպանիա
2016-17Ռեալ Մադրիդ  Իսպանիա
2017-18Ռեալ Մադրիդ  Իսպանիա
2018-19Լիվերպուլ  Անգլիա
2019-20Բավարիա  Գերմանիա
2020-21Չելսի  Անգլիա
2021-22Ռեալ Մադրիդ  Իսպանիա
2022-23Մանչեսթեր Սիթի  Անգլիա

Ամենաշատ հանդիպումներ անցկացրած ակումբներըխմբագրել

2023 թվականի Դեկտեմբերի 17-ի դրությամբ։

ՏեղԹիմԵրկիրԽաղերՀՈՊԳ
1Ռեալ Մադրիդ  Իսպանիա482291811101063
2Բավարիա  Գերմանիա3882347777816
3Բարսելոնա  Իսպանիա3452017668679
4Յուվենտուս  Իտալիա3011537078479
5Մանչեսթեր Յունայթեդ  Անգլիա2991617068545
6Բենֆիկա  Պորտուգալիա2921306795479
7Պորտու  Պորտուգալիա2751256189410
8Միլան  Իտալիա2731337070440
9Դինամո Կիեվ  Ուկրաինա2551045595351
10Լիվերպուլ  Անգլիա2481434956472

Ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներխմբագրել

2024 թվականի Մարտի 17-ի դրությամբ։

ՏեղերկիրԽաղացողԽաղերՐոպե
1  Պորտուգալիա Կրիշտիանու Ռոնալդու18716189
2  ԻսպանիաԻկեր Կասիլյաս18116267
3  ԱրգենտինաԼիոնել Մեսսի16313584
4  Իսպանիա Չավի Էռնանդես15711851
5  ՖրանսիաԿարիմ Բենզեմա15211128
6  Ուելս Ռայան Գիգզ15111089
7  ԳերմանիաԹոմաս Մյուլեր15110221
8  ԳերմանիաԹոնի Կրոս14811583
9  Իսպանիա Ռաուլ Գոնսալես14412179
10  Իսպանիա Սերխիո Ռամոս14212571
11  ԻտալիաՊաոլո Մալդինի13911932
12  ԳերմանիաՄանուել Նոյեր13812570
13  ԽորվաթիաԼուկա Մոդրիչ13410253
14  ԻսպանիաԱնդրես Ինիեստա1329398
15  Իտալիա Ջանլուիջի Բուֆֆոն13212000

(Թավատառով նշված են այն ֆուտբոլիստները, ովքեր դեռևս չեն ավարտել իրենց կարիերան)

Ռմբարկուներխմբագրել

2024 թվականի Մարտի 15-ի դրությամբ

ՏեղԵրկիրԽաղացողԳոլերՄիջինը

խաղում

1  ՊորտուգալիաԿրիշտիանու Ռոնալդու1410,76
2  ԱրգենտինաԼիոնել Մեսսի[5]1290,80
3  ԼեհաստանՌոբերտ Լևանդովսկի940,82
4  ՖրանսիաԿարիմ Բենզեմա900,58
5  ԻսպանիաՌաուլ710,50
6  ՆիդերլանդներՌուդ վան Նիստելռոյ[6]600,77
7  ՈւկրաինաԱնդրեյ Շևչենկո[7]590,48
8  ԳերմանիաԹոմաս Մյուլեր540,39
9  ՖրանսիաԹիերի Անրի[8]510,45
10  ՇվեդիաԶլատան Իբրահիմովիչ490,40

Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները (ներառյալ որակավորման խաղերում խփած գնդակները)[9]
(Թավատառով նշված են այն ֆուտբոլիստները, որոնք դեռևս չեն ավարտել իրենց կարիերան)

Արտաքին Հղումներխմբագրել

  1. «Gibraltar set to be new kids on the Rock as Uefa votes on its future». The Guardian. 2013 թ․ մայիսի 23.(անգլ.)
  2. «UEFA Welcome Gibraltar To Europe's Football Family As 54th Member». insidefutbol.com. 2013 թ․ մայիսի 24.(անգլ.)
  3. «2013-14 Չեմպիոնների Լիգայի կանոններ» (PDF). Nyon: ՈՒԵՖԱ. 2013 թ․ մարտ. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.(անգլ.)
  4. http://www.uefa.com/MultimediaFiles/Download/Regulations/competitions/Regulations/01/79/68/69/1796869_DOWNLOAD.pdf
  5. «Статистика Лионеля Месси на сайте УЕФА». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. «Статистика Руда ван Нистелроя на сайте УЕФА». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  7. «Статистика Андрея Шевченко на сайте УЕФА». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  8. «Статистика Тьерри Анри на сайте УЕФА». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  9. http://www.uefa.com/MultimediaFiles/Download/EuroExperience/competitions/Publications/02/14/56/70/2145670_DOWNLOAD.pdf

Աղբյուրներխմբագրել

|}

🔥 Top keywords: Գլխավոր էջՎբեթՀուլիոս ԿեսարՏոտոԳեյմինգԱՄՆԶլատան ԻբրահիմովիչԶատիկՍպասարկող:ՈրոնելՆյութափոխանակությունՍահմիՀայաստանՀուդայածառՀովհաննես ԹումանյանԱրարատ ԶուրաբյանԼիոնել ՄեսսիՆապոլեոն ԲոնապարտՕքեյԵգիպտոսՌուսաստանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿոմիտասՀակաբիոտիկԵղիշե ՉարենցՅուպիտեր (մոլորակ)ՀայերԱվագ շաբաթՊարույր ՍևակԵրևանՀայերենի այբուբենԹատրոնի համաշխարհային օրՍեռական հարաբերությունԳենՋրծաղիկԱմերիկյան ընտանիքՀեպատիտ CՏիգրան ՄեծԱրարատԱնգկոր ՎատՀայոց ցեղասպանությունԿառլես ՊուչդեմոնԽաչատուր ԱբովյանՍասունցի ԴավիթՋիլիզաՄարեկ ՀամշիկՔութեշԾաղկազարդՄոդուլ:ArgumentsՎիքինախագիծ:Ուսուցչական վիքիհավաք 2024Վահան ՏերյանԱվետիք ԻսահակյանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀեշտոցի սնկային վարակՖաշիզմՍասնա ծռերԲռնիր ինձ, եթե կարող եսԳարեգին ՆժդեհՀամո ՍահյանԿարմրուկՄադրիդԶատկի ավանդույթներՋուրԱդրբեջանԼյարդՀայկյան տոմարՄիացյալ ԹագավորությունՔաոս (վեպ)ՄատենադարանՈսկեպարՉինաստանՎրաստանԿատեգորիա:ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներՄեսրոպ ՄաշտոցՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԲրազիլիաԲավարիաԲայՏավուշի մարզԱմերիկայի Միացյալ ՆահանգներՕրալ սեքսThe Truth About LoveՁեռնաշարժությունՄիզուղիների ինֆեկցիաներԵվրոպայի դրոշներՀայաստանի Կարմիր գիրքՇաքարային դիաբետԱստվածաշունչԱծական անունՍամվել (վեպ)Հեշտոցային արտադրությունԶատկի ձուԱրշակ ԿարապետյանՄարտիրոս ՍարյանՐաֆֆիԿատեգորիա:Երկրներ այբբենական կարգովՄանթաշի ջրամբարՇառլ ԱզնավուրԱրցախի ՀանրապետությունՖրանսիաՄարտի 27