Մայաների գրերի վերծանում

Մայաների գրերի վերծանումը հնարավոր դարձավ 19-րդ դարում, հին եգիպտական գրերի հաջող վերծանման ներգործությամբ, որը ձեռնարկել էր Ժ․ Շամպոլյոնը։ Մայաների հիերոգլիֆային տեքստերը հրատարակվել են 1800-ական թվականներին, այդ քաղաքակրթության հուշարձանների ամբողջական ուսումնասիրությունները Մեքսիկայի և Գվատեմալայի տարածքում սկսեցին իրականացվել 1830-ական թվականներից։ 1862 թվականին վանահայր Բրասյոր դը Բուրբուրը Մադրիդում հայտաբերել է Դիեգո դե Լանդայի «Յուկանատում աշխատությունների մասին հաղորդագրություն» ձեռագիրը, որտեղ պահվել էին մայաների գրերի մասին կարևոր տեղեկություններ։ 1870-1890 թվականներին հրատարակվել են մայաների պահպանված ձեռագրերը։ Այդ ժամանակահատվածում փորձեր կատարվեցին մայաների գրանիշերի հնչյունաբանական ընթերցման փորձեր, սակայն դրանք անհաջող էին։ Հետզհետե ձևավորվեց մայաների նշանների գործառույթների սիմվոլիկ լինելու մասին կարծիքը, առաջադրվում էին նաև գրերի վերծանման անհնարինության մասին ծայրահեղ կարծիքներ։ 1880-ական թվականներին օրացույցի վերծանումից հետո մեծ քանակությամբ հրատարակություններ նվիրվեցին օրացույցային շարքին։ 20-րդ դարի առաջին կեսին գրանիշերի կատալոգների ստեղծման փորձեր են ձեռնարկվել, ձևավորվեց մայագիտության ականավոր դպրոց Էրիկ Թիմպսոնի գլխավորությամբ, ով, ամբողջովին հերքելով մայաների գրերի մեջ հնչյունաբանական մասնիկների առկայությունը, խոչընդոտում էր այդ ուղղության հրատարակումներին՝ օգտագործելով իր ադմինիստրատիվ հնարավորությունները։ 1962 թվականին նա հրատարակեց մայաների նշանների այդ ժամանակի ամենաամբողջական կատալոգը։

Մայաների գրերի վերծանում
Ամիսները նշանակող հիերոգլիֆներ։ Աղյուսակ Morley, S. «An Introduction to the Study of the Maya Hieroglyphs» գրքից, 1915

1930-ական թվականներին գրերի հնչյունաբանական վերծանումը շարունակեց Բենջամին Ուորֆը՝ տալով մի շարք նշանների ճիշտ ընթերցումը։ 1940-ական թվականների վերջին դե Լանդայի աշխատության հիման վրա մայաների գրերի ամբողջական ուսումնասիրությամբ զբաղվեց Յուրի Կոնրոզովը,ով ձեռագրերի նյութի հիման վրա կարողացավ հաջող լուծել ընթերցելու խնդիրը։ 1963 թվականին նա հրատարակեց իր գիրքը՝ «Մայա հնդկացիների գրերը» վերնագրով, իսկ 1975 թվականին հրատարակեց մայաների պահպանված ձեռագրերի թարգմանությունը։ 1950-ական թվականներին Հենրիխ Բեռլինը և Տատյանա Պրոսկուրյակովան ԱՄՆ-ում Կոնրոզովի հետ միասին Մայաների վիմագրական հուշարձանները ուսումնասիրելու կիրառեցին կառուցվածքային մեթոդը և ապացուցեցին տեքստերի մեջ ծագումնաբանական և պատմական տեղեկությունների առկայությունը։ 1970-ական թվականներին Կոնրոզովի մեթոդը հաղթանակ տարավ նաև Արևմուտքում։ Սկսած 1980-ական թվականներից՝ ԱՄՆ-ի հետազոտողները սկսեցին պատմական տեղեկությունների ընթերցումն ու վերակառուցումը, որոնք պահպանվել էին հին քաղաքների վանքերի և դղյակների արձանագրությունների և կոթողների վրա։ 1990-ական թվականների վերջում նմանատիպ հետազոտական ծրագրեր էին գործում նաև Մեքսիկայում, Գվատեմալայում և Ռուսաստանում։ 1999 թվականին Մեքսիկայում հրատարակվեց Կոնրոզովի հիերոգլիֆների կատալոգը։ Ընդհանուր առմամբ մայաների գրերը վերծանված են և թույլ են տալիս կարդալ եղած տեքստերի մոտավորապես 90 տոկոսը։ Դրա հետ մեկտեղ մայաների տեքստերի վերջնական վերծանումը դեռևս հեռու է ավարտուն լինելուց։ Չնայած որ բոլոր ժամանակակից մասնագետները ընդունում են մայաների գիրը, որն ունի վանկային բնույթ, կոնկրետ տեքստերի ընթերցման ժամանակ միաբանություն չկա։ Բացակայում է նաև հիերոգլիֆային լեզվի ամփոփիչ բառարանը, անհայտ է գրանիշերի իմաստի մոտավորապես 25 տոկոսը։ Շատ հետազոտողներ ունեն այս կամ այն նշանի հնչյունաբանական իմաստի իրենց սեփական տեսակետը, որը երբեմն բերում է արձանագրությունների իմաստի էապես տարբեր կերպով ըմբռնման [1]։

Դիեգո դե Լանդայի «Մեհենագրային այբուբեն»խմբագրել

Դիեգո դե Լանդա, Յուկանատի եպիսկոպոս։ 16 դարի դիմանկար

Հստակ հայտնի չէ, որտեղ և երբ են առաջացել մայաների գրերը, պահպանված հուշարձաններում այն հանդես է գալիս ավարտուն և կազմավորված տեսքով։ Հնագույն վիմագրական հուշարձանները (կոթողները, որոնք պահպանվել են Գվատեմալայի տարածքում) թվագրված են մ․թ․ա 36, 126 և 292 թվականներով [2]։ Գրանիշերը անցկացնում էին դղյակների և վանքերի պատերին, հուշային կոթողների վրա, ինչպես նաև կերամիկական ամանների և կազմով ձեռագրերի վրա։ Մայաների գրերը իրենցից ներկայացնում էին վանկային և բառային նշանների համակարգ, որոնք օգտագործում էին վերնախավի ներկայացուցիչները՝ քրմերն ու առաջնորդները։ Գերմանացի հետազոտող Ն․ Գրուբեն նշում էր, որ չնայած մայաների գրերի նշանները գերազանցում էին 1000, բայց միևնույն ժամանակ և միևնույն տեղում երբեք չէին օգտագործվում 300 հիերոգլիֆից ավել,իսկ գրիչը դժվար թե գիտենար 250 նշանից ավել [3]։

Մեհենագրային ավանդույթը բավականին արագ զիջեց իր տեղը այբբենական գրերին։ Դրա պատճառը հանդիսացավ այն, որ համակարգի բարդության պատճառով հիերոգլիֆների կրողները սակավաթիվ էին։ Գվատեմալայի իսպանացի տարեգիր Պեդրո Սանչես դե Ագիլյարը 1540-ական թվականներին վկայում էր, որ հնդկացիների մոտ կային պատմական տեքստերի հսկայական գրադաւաններ, որոնք ներառում էին 800 և ավել տարիների ժամանակահատված։ Այդ տեքստերը հնդկացիները կարդում էին իրենց հավաքներին, այսինքն վերարտադրվում էին հրապարակավ, հավանաբար, համայնքի գիտակցության մեջ տվյալ խմբի պատմության հիմնական իրադարձություններն ամրապնդելու նպատակով։ Դա վկայում է նաև գրերի և տեքստերի առանձնահատկությունների մասին [4]։

Կիչեների լեզվի համար լատինատառը մշակվել է 1545 թվականին ֆրանցիսկյան միսիոներ Ֆրացիսկո դե լա Պարրաի կողմից, և արդեն մի քանի տարի հետո հայտնվեցին բազմաթիվ տեքստեր՝ գրված եվրոպական ձևով [5]։ Յուկատեկի լեզվի համար լատինատառը մշակվել է Դիեգո դե Լանդայի գլխավորությամբ մոտավորապես նույն ժամանակահատվածում։ Այդ ժամանակ Անտոնիո դե Վիլյապանդան գրեց մայաների լեզվի առաջին դասագիրքը։ Դրա հետ մեկտեղ միսիոներները ակտիվ զբաղվում էին մեհենագրային գրերի ավանդույթի ակտի ոչնչացմամբ։ Դե Լանդան հիշատակում էր, որ 1541 թվականին Տիհո քաղաքի գրավումից հետո միսիոներները հայտնաբերել են, որ․

Դիեգո դե Լանդայի ձեռագրերը մայաների "Հիերոգլիֆային այբուբենով"։ «Relation des choses du Yucatan de Diego de Landa», Paris, 1864 հրատարակչությունից
Այդ մարդիկ օգտագործում էին նաև կոնկրետ նշաններ (caracteres) կամ տառեր (letras), որոնցով գրի էին առնում իրենց գրքերում հին գործերն ու իրենց գիտությունները։ Դրանցով, իրենց կազմվածքից և որոշ նշաններից(senales) նրանք իմանում էին իրենց գործերը, փոխանցում էին միմյանց և սովորեցնում։ Մենք գտանք նրանց մոտ մեծ քանակությամբ գրքեր այդ տառերով գրված [6]։
- Դիեգո դե Լանդա

Դե Լանդայի ձեռագրերը թվագրվում են 1566 թվականով՝ վերնագրված որպես «Յուկանատում աշխատությունների մասին հաղորդագրություն»։ Սակայն բերված օրացուցային նշանները վերաբերում են 1553 թվականին, հավանաբար, հենց այդ ժամանակ էլ սկսվել է դրա շուրջ աշխատանքը։ Ձեռագիրը ներառում էր բազմաթիվ մանրամասն տեղեկություններ մայաների պատմության, մշակույթի և կրոնի մասին։ Յու․Վ․ Կնորոզովը, ով պաշտպանել էր դոկտորական դիսերտացիա դե Լանդաի աշխատություններից, բազմակի կրկնում էր, որ չորս դարերի ընթացքում չի եղել ոչ մի գիտական աշխատանք, որը կհամեմատվեր իր փաստերի լայնածավալ լինելով, փաստերի հստակությամբ և ճշտությամբ դե Լանդայի «Հաղորդագրության» հետ [7]։ «Հաղորդագրության» 41 գլխում ներկայացված են մայաների 29 նշաններ ընթերցելու ցուցումներով, որը ստացավ «Մեհենագրային այբուբեն» անվանումը։ Իրականում դրանք հնդկացի քարտուղարի գրած իսպանական տառերի անվանումներն էին՝ փոխանցված մայաների վանկային նշաններից, իսկ հետագայում ընդօրինակման հետևանքով աղավաղված ձեռագրերը։ Դա առաջին անգամ գիտակցել է Խուան Էռնանդեսը միայն 1929 թվականին «Բառարան Մոտուլից» հրատարակման ժամանակ [8]։ Ֆիքսելով այբուբենը՝ դե Լանդան այլևս երբեք դրան չանդրադարձավ, քանի որ չէր պատրաստվում այն օգտագործել․ հիերոգլիֆները շատ բարդ էին անգամ առօրյա աղոթքները և կատեխիզիսը գրի առնելու համար և ասոցացվում էր հեթանոսության հետ [9]։ Յուկանատի թեմի գլխավոր հանձնակատար Ալոնսո Պոնսեի հաշվետվության մեջ հաստատվում էր, որ մի քանի միսիոներ վանականներ տիրապետում էին հնդկացիների գրերին և կարողանում էին կարդալ և հասկանալ հիերոգլիֆներով տեքստերը [1]։ Հավանաբար, արդեն իսկ 1600-ական թվականների սկզբին հիերոգլիֆյան ավանդույթը ամբողջությամբ դադարեց գործել[10]։

19-րդ դարխմբագրել

Դրեզդենյան կոդեքսի 47-52 էջերի վերարտադրում, հրատարակվածներից առաջինը։ Alexander von Humboldt: Vues des Cordillères et Monuments des Peuples Indigènes de l’Amérique. Paris, 1810, p. 416, tabl. 45 հրատարակչություն։

Մայաների տեքստն առաջին անգամ հրատարակվել է 1810 թվականին։ Այն Դրեզդենյան կոդեքսի հինգ էջերի գունավոր վերարտադրումն էր՝ տեղակայված (ֆր.՝ «Vues des Cordillères et Monuments des Peuples Indigènes de l’Amérique»`Ամերիկայի բնիկների հուշարձանների տեսակներ) ատլասում Ալեքսանդր Գումբոլդտի կողմից։ 1822 թվականին Լոնդոնում հրատարակվել է մեքսիկացի ռազմական գործիչ Անտոնիո դել Ռիոի (1745? — 1789) հաշվետվությունը, ով 1787 թվականին երեք շաբաթ անցկացրել է հին քաղաք Պալենկեյի փլատակներում։ Հաշվետվությունը նկարազարդված էր նկարիչ Ալմեդարիսի գրաֆիկ աշխատանքներով, ով նույնպես մասնակցում էր էքսպեդիցիային[11]։ Ալմենդարիսի նկարները 1822 թվականի վերարտադրման մեջ ցածր որակի էին, հիերոգլիֆները, որոնք ուղեկցում էին նկարները, ֆիքսվում էին ողջ ամբողջությամբ, ազատ հերթականությամբ էին վերարտադրվում [1]։

Համեմատելով Գումբոլդտի և Պալենկեյում արված նկարները՝ 1832 թվականին Կ․ Ռաֆինեսկ-Շմալցը սահմանեց, որ Դրեզդենյան ձեռագիրը պատկանում է մայաների մշակույթին, այլ ոչ թե ացտեկների, ինչպես կարծում էին նախկինում։ Նա պատմեց իր եզրակացությունների մասին Ժ․ Շամպոլյոնին, ավելացնելով, որ ձեռագրերի ընթերցումը կարող է բանալի հանդիսանալ մայաների էպիգրաֆիկայի հասկացման համար [12]։ Օգտագործելով դել Ռիոի և Գումբոլդտի նյութերը՝ Ռաֆինեսկը եկավ եզրահանգման, որ Պալենկեի հիերոգլիֆները իրենցից ներկայացնում են յուրօրինակ գրեր, և ենթադրեց, որ մակագրությունները արված են այն լեզվով, որով մինչ օրս խոսում են տեղացի հնդկացիները։ Սա մայաների գրերի հնչյունաբանական առանձնահատկությունն ապացուցելու առաջին փորձն էր։ Բացի այդ, նա առաջինը սահմանեց մայաների թվագրության համակարգը՝ գծերի և կետերի համակցման տեսքով։ Ռաֆինեսկի բացահայտումները 1830-ական թվականներին մեծ հետաքրքրություն չառաջացրին և երկար ժամանակ մոռացվել էին [1]։

1862 թվականին աբբատ Շ․ Բրասյոր դե Բուրբուրը, աշխատելով Թագավորական ակադեմիայի գրադարանում Մադրիդում, հայտնաբերեց դե Լանդայի «Յուկանատում աշխատությունների մասին հաղորդագրություն» ձեռագրի պատճենը՝ արված մոտավորապես բնօրինակի ստեղծումից 100 տարի հետո։ 1864 թվականին նա հրատարակեց դե Լանդայի աշխատությունը ֆրանսերենով, իսկ 1866 թվականին հայտնաբերեց Մադրիդյան ձեռագրերի մի մասը և նախաձեռնեց մայաների ձեռագրերի վերծանման սեփական փորձը։ Նրա նյութերը հրապարակվեցին 1869-1870 թվականներին։ ՀԻմնվելով դե Լանդայի «Հաղորդագրության» թվյալների վրա և համեմատելով դրանք Դրեզդենյան և Փարիզյան տեքստերի ձեռագրերի հետ՝ Բրասյոր դե Բուրբուրը սահմանեց օրերի և ամիսների անուններն ըստ մայաների օրացույցի և վերականգնեց (չիմանալով Ռաֆինեկսի բացահայտման մասին) թվերի գրառման համակարգը,սակայն անհաջողության մատնվեց հնչունաբանական ընթերցման փորձում, քանի որ Լանդայի «Այբուբենը» հենց այդպիսին էր համարում [13]։ Բացի այդ, Բրասյոր դե Բուրբուրը հիմնվում էր բավականին հստակ ենթադրմանը, որ հիրոգլիֆնրը կապված են եղել խոսքի հետ, իսկ առանձին մասնիկները ֆիքսում էին վանկերը, որոնք չունեին ինքնուրույն նշանակություն [3]։

Մայաների 1-7 թվերի գրության դիմային տարբերակները։ Աղյուսակը Morley, S. «An Introduction to the Study of the Maya Hieroglyphs», 1915 գրքից

Վերծանմանը բոլորից շատը մոտեցավ Փարիզյան ձեռագրերի հետազոտող Լեոն դե Ռոնին 1881 թվականին։ Նա սահմանեց, որ մայաների գրերը իրենց մեջ ներառում էին գաղափարագրեր, ֆոնոգրամաներ և դետերմինատիվներ, ինչպես նաև առանձնացրեց հիերոգլիֆներ, որոնք նշանակում են աշխարհի կողմերը և նրանց գունային համապատասխանությունները։ Հենց նա էլ առաջին անգամ կարդաց հիերոգլիֆով գրված բառը՝ հնդկահավ։ Դե Ռոնիի մեթոդիկայից օգտվելով՝ համարյա թե նույն ժամանակահատվածում ամերիկացի Կ․Թոմասը կարդաց ևս երեք բառ։ Թոմասը սահմանեց նշանների ընթերցման հերթականությունը։ Յուրի Կնորոզովը գրում էր, որ եթե Ռոնին և Թոմասը ապացուցեին, որ միևնույն մասնիկը միանման է կարդացվում տարբեր հիերոգլիֆներում, մայաների գրերը հնարավոր կլիներ կարդալ դեռևս 19 դարում [14]։ Սակայն 1880 թվականին Ֆ․Վալենտինին հրապարակեց «Լանդայի այբուբենը իսպանական կեղծիք է» հոդվածը »[15], որը մեծ տպավորություն թողեց գիտական հասարակության վրա։ Կ․ Թոմասի մեթոդում ապացուցված սխալները երկար ժամանակ պակասեցրեցին հետաքրքրությունը մայաների տեքստերի հնչյունաբանական վերծանման նկատմամբ [16]։

Մայաների առաջին հետազոտողների անհաջողությունները բացատրվում էին մայաների հիերոգլիֆյան տեքստերի կորպուսի բացակայությամբ։ Էպիգրաֆիկաների որակով բավարար վերարտադրությունների առաջին գիտական հրատարակումները հայտնվեցին միայն 1879 թվականին։ 1880 թվականին Է․ Ֆյորսենմանը (Դրեզդենի թագավորական ակադեմիայի գրադարանի տնօրեն) հաջողությամբ վերծանեց մայաների օրացույցը Դրեզդենյան ձեռագրերի նյութերի օգնությամբ, նա նաև առաջինը հաստատեց, թե ինչպիսի տեսք ուներ 20 և զրո թվերի գրության դիրքը [13]։1889 թվականին Ա․ Մոդսլին սկսեց հիերոգլիֆյան էպիգրաֆիկ հուշարձանների բազմահատոր հրատարակումը նկարներով և տեքստերի որակյալ նկարազարդումներով [1]։ Նկարազարդումները հիմնականում վերաբերում էին օրացույցային շարքին, քանի որ Ջոզեֆ Գուդմանը (Մարկ Տվենի առաջին գործատուն) 1897 թվականին կարողացավ հրապարակել օրացուցային աղյուսակներ մայաների օրերի որոշման համար և առաջարկեց Գրիգորյան օրացույցի և «երկար հաշվարկի» միջև համահարաբերակցություն կիրառել, որը որոշակի փոփոխություններով մինչ օրս օգտագործվում է։ Իսկ Գուդմանը ևս մեկ բացահայտում արեց․ նույնացրեց թվերի գրառման դիմային ձևերը (մարդկային գլուխների և դիմակների տեսքով նշանները) [17]։

20-րդ դարի առաջին կեսխմբագրել

Կոթող Մոտու դե Սանտ-Խոսե։ Տ․ Մալերի «Researches in the Central Portion of the Usumatsintla Valley», 1908 год հրատարակման աղյուսակ

20-րդ դարի առաջին կեսին սկսեցին ակտիվ աշխատել նախորդ ժամանակահատվածի հետազոտողները։ Մոդսլին և Ռոբերտ Մալերը հատորներ էին հրապարակում նկարներով և մակագրություններով, իսկ Էդուարդ Սլելերը նույնացրեց գույներ նշանակող Հիերոգլիֆները։ 1915 թվականին Սիլվանուս Մորլին հրապարակեց «Մայաների հիերոգլիֆների ուսումնասիրության ներածությունը»՝ ընդլայնելով մակագրությունների քանակը և տալով ծավալուն ասյուսակներ, որոնք ամփոփեցին այդ ժամանակի բոլոր բացահայտումները [17]։ 1890-ական թվականների քննարկումների ժամանակ Սելերը ցույց տվեց Կ․ Թոմասի եզրակացությունների մի շարք սխալներ։ Արդյունքում 1903 թվականին Կ․ Թոմասը հրապարակեց հոդված, որում հիերոգլիֆները ընդունեց որպես թվերի, օրերի և ամիսների սիմվոլիկ նշանակություն, և հայտարարեց, որ մայաների մակագրությունները դժվար թե կարողանան ներառել պատմական տեղեկություններ։ 1913 թվականին նրան ընդդիմախոսեց մշակութային պատմաբան Հերբերտ Սպինդենը, ով թույլ էր տալիս հիերոգլիֆների առկայության հնարավորությունը։ Սակայն մայաների գրերի հնչյունաբանական բնույթի առկայության հարցը փակվեց [1]։ 1915 թվականին գերմանացի գիտնական Հերման Բայերըփորձեց անցկացնել գրերի ամբողջական վերլուծություն և իրականացրեց Չիչեն-Իցիի մակագրությունների մասին կառուցվածքային ուսումնասիրություն, որը հրապարակվեց 1937 թվականին[18]։ Նա հայտնաբերեց նշանների տարբեր խմբեր և մշակեց նշանների ստանդարտ տեղակայման վերլուծության մեթոդը, որը համարվում է դասական մեթոդ ժամանակակից էպիգրաֆիկայում [3]։ Համենայն դեպս Հերբերտ Բայերի աշխատանքները չընդունվեցին 20 դարի առաջին կեսի ամերիկայագիտության մեջ և փաստացի մնացին աննկատ։

1931 թվականին Վիլյամ Գեյթսը ներկայացրեց մայաների հիերոգլիֆ նշանների ամփոփիչ կատալոգը միևնույն հիերոգլիֆի գրելու տարբերակներով։ Կատալոգին կցված էր բառացանկ, որտեղ բերված էր նշանների օգտագործման բոլոր դեպքերը։ Սակայն, Ա․ Ի․ Դավլետշինի կարծիքով, տվյալ կատալոգը կառուցված է սխալ սկզբունքով և նրանում բազմաթիվ են սխալները։ Կատալոգի հիմքում ընկած էր իմաստաբանական դասակարգման սկզբունքը, բացի այդ, կատալոգի կազմում ներառված էին պատկերագրական առարկաներ, որոնք հանդիպում են նկարներում և բացակայում տեքստերում, օրինակ՝ երկնային նշանները։ Կատալոգում ներառված էր 440 նշան, սակայն համարակալումը արված էր մինչև 757 համարը (դատարկ համարները բաց էին մնացել լրացման համար)։ Ընդհատությունը նույնպես անհարմարություններ էր պատճառում կատալոգի հետ աշխատելիս։ ՄԻևնույն նշանի գրառման տարբերակները ներկայացված էին տարբեր համարների տակ, այն ժամանակ, երբ մեկ համարի տակ կարող էին տեղակայված լինել տարբեր նշաններ [3]։

1933-1935 թվականներին Բ․ Ուորֆը հրատարակեց վերծանման մասին հոդվածների շարք, նա իր հոդվածներում ներկայացրել էր սխալ ընթերցման 16 նշան։ 1942 թվականին հետմահու լույս տեսավ նրա ևս մեկ հոդված, որում ներկայացված էին 23 նշանների ընթերցումը, որոնցից 18 սխալ էին սահամանված։ Սխալները բխում էին նրա մեթոդի առանձնահատկություններից․ նա փորձում էր համեմատել հիերոգլիֆները բեմական պատկերների հետ, որոնցով այդ բշանները ուղղորդվում էին։ Սակայն Ուորֆի մեթոդը քննադատվեց մայաների հետազոտություններում մոնոպոլիստ Էրիկ Թոմպսոնի կողմից, չնայած որ Ուորֆը եկել էր մայաների նշանների մեծամասնության վանկային սկզբունքի ճիշտ եզրահանգման [19]։ Ինքը Թոմպսոնը ամբողջովին ժխտում էր մայաների գրերում հնչյունաբանական կոմպոնենտի առկայությունը և սկզբունքորեն հրաժարվեց գրերի համակարգի վերլուծությունից՝ բավարարվելով միայն առանձին նշանների իմաստի բացատրությամբ [20]։ Նմանատիպ դիրք գրավեց գերմանացի հետազոտող Պաուլ Շելհանսը, ով հայտնի է մայաների պանթեոնի իր աշխատանքներով։ Դեռևս 1936 թվականին նա հայտարարեց, որ մայաների հիերոգլիֆները համարվում են «գաղափարագրական», այսինքն գաղափարներ փոխանցող, ոչ թե հնչյուններ։ 1945 թվականին Շելհանսը մայաների գրերի վերծանումը ընդունեց որպես որպես անլուծելի խնդիր [1]։

20-րդ դարի երկրորդ կեսխմբագրել

Տիկալի թագավորների հիերոգլիֆ։ Տիկալի թանգարանի քարակոթող։

Թոմփսոնի դպրոցխմբագրել

1956 թվականին նշանների գրացուցակավորումը շարունակվել է գերմանացի հետազոտող Գյունտեր Ցիմմերմանը, ով աշխատում էր Համբուրգի համալսարանում։ Նրա կատալոգը ներառում էր 273 նշան 1377 դիրքերում։ Ա․ Ի․ Դավլետշինը համարում էր Ցիմմերամանի աշխատանքը հաջող, քանի որ նշանների մեծամասնությունը ճիշտ էր ճանաչվել, իսկ սխալների թիվը քիչ էր։ Պատկերագրական մասնիկները տրված էին հավելվածում [3]։

Ցիմմերմանի աշխատանքից օգտվում էր Է․ Թոմպսոնը, ով 1950 թվականին հրատարակեց «Մայաների հիերոգլիֆիկայի ներածություն» աշխատությունը, իսկ 1962 թվականին լույս տեսավ նրա ամփոփիչ կատալոգը, որում Թոմպսոնը հաշվի առավ ինչպես էպիգրաֆիկայի, այնպես էլ ձեռագրերի նյութերը։ Ընդհանուր առմամբ, նա առանձնացրեց 861 գլիֆեր, ինչպես նաև 355 բազային նշաններ, 377 ածանցներ և 136 էմբլեմաներ [21]։ Թոմպսոնը առաջարկեց նաև որոշ նշանների հնչյունաբանակ ընթերցում՝ հիմնվելով յուկատեկների լեզվին։ Թոմպսոնի մոտեցումը ամբողջովին բացառում էր հիերոգլիֆային տեքստերի օգտագործման հնարավորությունը որպես պատմական աղբյուր[22] [1]։ Ժամանակակից հետազոտողները թերություններ են տեսնում Թոմպսոնի մոտեցման կազմակերպման մեջ․ նշանները դասակարգվում էին որպես բազային և ածանցներ։ Կատալոգի բաժանված լինելը բերեց նրան, որ նշանների մեծամասնությունը գրացուցակվել էր երկու անգամ [1]։ Թոմպսոնի առանձնացված նշանների ընդհանուր թիվը կազմում էր 1061 [23]։

Ակխա I թագավորի գրությունը

Կառուցվածքային մեթոդը լուրջ արդյուքներ տվեց երկու ամերիկացի հետազոտողներ՝ մարդաբան Հենրիխ Բեռլինի և նկարչուհի դիզայներ Պրուսկուրյակովայի աշխատանքներում։ 1958 թվականին Բեռլինը նույնացրեց այպես կոչված «հիերոգլիֆային էմբլեմաները», որոնք կապ ունեին որոշակի քաղաքների հետ։ 1959 թվականին նրան հաջողվեց որոշել Պալենկեյի տիրակալների անունները «Մակագրությունների վանքից»։ 1960 թվականին Տ․ Պրոսկուրյակովան հրապարակեց Պյեդրաս-Նեգրասում արված իր հետազոտությունների արդյունքները։ Նա ուշադրություն դարձրեց, որ տեքստերում քարակոթողների վրա հանդիպում են կրկնվող հիերոգլիֆներ՝ կապված կոնկրետ տարեթվերի հետ, ընդ որում այդ տարեթվերը համապատասխանում են մարդու կյանքի տևողության հետ։ Ամենավաղ տարեթվի խմբի հիերոգլիֆը նա սահմանեց որպես «ծննդյան հիերոգլիֆ», իսկ ամենաուշ տարեթվի հիերոգլիֆը՝ «մահվան հիերոգլիֆ»։ Այդ տարեթվերի միջև տեղակայված էր ևս մեկ բնորոշ հիերոգլիֆ, որը հանդիպում է տարբեր խմբերի մակագրություններում։ Տ․ Պրոսկուրյակովան նամակագրություն էր ունեցել Յուրի Կնորոզովի հետ և հետագայում օգտագործել է կարևորագույն հիերոգլիֆների հնչյունաբանական ընթերցման նրա մեթոդը, սակայն հիմնականում զբաղվում էր կառուցվածքային վերլուծությամբ, այլ ոչ թե տեքստերի ընթերցմամբ։ Սակայն Պրոսկուրյակովայի աշխատանքների շնորհիվ գտնվել էր միևնույն հիերոգլիֆային նշանի գրառման մեծ քանակությամբ տարբերակներ։ Նորագույն մայագիտությունը պարտական է Տ․ Պրոսկուրյակովային մայաների դասական ժամանակաշրջանի մակագրությունների ընթերցման և ընկալման համար [3]։

Կնորոզովի մեթոդխմբագրել

Յուրի Կնորոզովը սկսեց հետաքրքրվել մայաների գրերով 1940-ական թվականների վերջում Շալհասի մայաների գրերի ընթերցելու ահնհարինության հոդվածի ազդեցության ներքո։ Այդ ժամանակ նա ավարտել էր Մոսկվայի համալսարանը, որտեղ ուսումնասիրում էր հին եգիպտերեն ու ճապոներեն լեզուներ և ուներ հիերոգլիֆների և գրերի հին համակարգի հետ աշխատանքի փորձ։ Մայաների գրերի վերծանման խնդիրը բարդանում էր ԽՍՀՄ-ի համաշխարհային ակադեմիական կենտրոններից անջատ լինելու փաստը սառը պատերազմի պայմաններում ինչպես նաև աղբյուրների սակավաթիվ լինելու պատճառով[24][25]։

Կնորոզովի աշակերտուհու՝ Գալինա Երշովայի նկարագրություններում Կնորոզովի մեթոդը հետևյալ տեսքն ուներ․

  1. Առաջին փուլ-Տեսական մոտեցման սահմանում։ Լեզվաբանական վերծանումը ենթադրում է նշանների և նրանց ընթերցման միջև օրինաչափությունների համապատասխանում, այն դեպքում երբ լեզուն կամ անծանոթ է, կամ փոխվել է [26]։
  2. Երկրորդ փուլ- Յուրի Կնորոզովը իր առջև գլխավոր խնդիր էր դրել հիերոգլիֆների հստակ հնչյունաբանական ընթերցումը, քանի որ դա միակ անծանոթ բառերի ընթերցման միակ հնարավորությունն է, որտեղ հանդիպում են ծանոթ նշաններ [27]։
  3. Երրորդ փուլ- դիրքային վիճակագրության մեթոդի օգտագործում։ Նրա էությունը հետևյալն է․ նշանների քանակով և նոր նշանների հաճախականությամբ որոշվում է տեքստի տեսակը (գաղափարագրական,վանկային, այբբենական)։ Հաջորդիվ իրականացվում է այս կամ այն նշանի օգտագործման, հաճախակի օգտագործման և դիրքերի վերլուծություն։ Այսպիսով որոշվում է նշանի գործառույթը։ Լեզուների նյութերի,ազգակից լեզուների համեմատումը թույլ է տալիս վեր հանել հիմնական քերականական, իմաստաբանական, արմատային և օժանդակ ձևույթները։ Հաջորդիվ հայտնաբերվում է այս կամ այն նշանի պայմանական հնչյունաբանական ընթերցումը, հաստատվում է հիմնական նշանների ընթերցումը[28]։
  4. Չորրորդ փուլ- Հիերոգլիֆների հայտնաբերումը, որոնք հնարավոր է ընթերցել՝ օգտագործելով որպես բանալի «Լանդայի այբուբենը» [27]
  5. Հինգերորդ փուլ- խաչաձև ընթերցում հայտնի նշանների հիման վրա [29].
  6. Վեցերորդ փուլ- սինհարմոնիայի կանոն։ Միևնույն նշանը կարող էր հանդես գալ որպես վանկային և այբբենական։ Պարզվեց, որ նշանները, որոնք օգտագործվում են որպես այբբենական, պետք է ունենան սինհարմոնիկ ձայնավորներ։ Երբեմն նշանները, որոնք ունեն բաց վանկ, ուղեկցվում էին ձայնային հաստատումով՝ նշանով, որը փոխանցվում էր միայն ձայնավորով։ Երբեմն նման կերպով նշանակվում էին նաև ձայնավորների երկարությունը [30]։
  7. Յոթերորդ փուլ- ապացույց, որ մայաների գրերում բոլոր ձայնավորների համար գոյություն են ունեցել ինքնուրույն նշաններ, որոնք ներկայացված են դե Լանդայի այբուբենում [31]։
  8. Ութերորդ փուլ- տեքստի ձևաբանական վերլուծություն։ Կնորոզովը սահմանել է, որ երեք ձեռագրերում առկա են 355 ունիկալ նշաններ, սակայն բաղադրյալ գրույթների և ալոգրաֆների օգտագործման պատճառով նրանց թիվը կրճատվում է մինչև 287, փաստացի կարդացվում է 255 ոչ ավել, մնացածները խեղաթյուրված են կամ համարվում են մյուս նշանների տարբերակներ [32]։
  9. Իններորդ փուլ- Տեքստի հաճախակի վերլուծություն։ Ի հայտ եկավ հետևյալ օրինաչափությունը․տեքստն ուսումնասիրելու ընթացքում նոր նշանների քանակը կրճատվում է, բայց երբեք զրոյի չի հասնում։ Նշանները ունեին բացարձակ և հարաբերական հաճախականություն, նշանների մեկ երրորդը հանդիպում էին միայն մեկ հիերոգլիֆում [33]։
  10. Տասներորդ փուլ- քերականական ռեֆերենտների սահմանումը, որի համար անհրաժեշտ էր վերլուծել հիերոգլիֆների քանակը։ Յուրի Կնորոզովը շատ ժամանակ է ծախսել բաժիններում առանձին նշանների գրառման հերթականության որոշման վրա, որոնք առանձին էին տրվում դի-, տրի-, տետրա- և հնգանիստերի համար։ Ընդամենը բացահայտվել էր հիերոգլիֆների վեց խումբ՝ ըստ տողի դիրքի։ Նրանց համադրումը փոփոխական նշանների հետ թույլ տվեց վեր հանել քերականական ցուցանիշները՝ նախադասության գլխավոր և երկրորդական անդամները։ Փոփոխական նշանները ցույց էին տալիս ածանցներ և օժանդակ բառեր։ Այս ամենից հետո սկսվեց աշխատանք բառարանների հետ [34]։

Կնորոզովի մեթոդի ճանաչումխմբագրել

Յուրի Կնորոզովի առաջին հրատարակումը վերծանման մասին արվեց լույս տեսավ 1952 թվականից հետո։ Հետազոտության արդյունքները ընդհանրացվեցին 1955 թվականի դիսերտացիայում, որի համար Յուրի Կնորոզովը ստացավ դոկտորի աստիճան [35]։ Սակայն Արևմուտքում նրա աշխատանքների ընդունման համար ստեղծվեց բավականին անհաջող իրադրություն։ Արդեն 1953 թվականին Է․ Թոմպսոնը Մեքսիկայում հրապարակեց հոդված, որում Կնորոզովը մեղադրվում էր մարքսիստական հայացքներին հետևելու մեջ, որը փորձում է պարտադրել արևմտյան հետազոտողներին [36]։ Նա մեղադրում էր Կնորոզովին «գիտական էթիկայի խախտման» մեջ (խոսքը Բ․ՈՒորֆի և Կ․Թոմասի աշխատությունների ընթերցման մասին էր)։ Քանի որ Թոմպսոնի դպրոցի ներկայացուցիչների համար նշանները համարվում էին բարձր իմաստի կրողներ, ապա մեկնաբանության արդյունքները համարվում էին հետազոտողի սեփականությունը։ Նման մոտեցումն ի հայտ եկավ Կոպենհագենի 1955 թվականի համաշխարհային կոնգրեսի ժամանակ, որտեղ Կնորոզովը ներկայացնում էր իր ուսումնասիրությունների արդյունքները։ Նրա ընդդիմախոսները այդ թվում և Տ․ Բարտելը առաջ էին քաշում այլ նմանատիպ փաստարկներ [37]։

1960-ական թվականներին Կնորոզովին առաջարկեցին մասնակցել մայաների տեքստերի մեքենայական մշակման առաջին համակարգչային ծրագրերի ստեղծմանը։ Ծրագրավորողների խումբը, վերցնելով Կնորոզովի բոլոր նյութերը, փորձեցին ձեռագրերի նշանների տվյալների բազա[38]։ Որոշ ժամանակ անց Նովոսիբիրսկի խումբը ցնծությամբ հայտարարեց, որ իրենց մոտ ստեղծվել է մեքենայական վերծանման տեսությունը և հրատարակեց 4 հատորներով Կնորոզովի համակարգչային տվյալների բազան։ Մասնագետների կարծիքով մեքենայական վերծանումը ոչ մի գիտական արժեք չէր ներկայացնում [39]։

Ներկայիս իրավիճակխմբագրել

1980 թվականին Մեքսիկայում լույս տեսավ Կորդեմեքսի բառարանի առաջին հրատարակումը, որը ստեղծվել էր Բերերա Վասկեսի խմբագրությամբ։ Այն յուկանատի լեզվի XVI—XIX դարերի բառապաշարի ուղղորդիչ բառարան է,որը կազմվել է տարբեր ժամանակաշրջանների 13 պատմական բառապաշարների նյութերի հիման վրա [40]։ 1989 թվականին Ջ․ Դինհարթի խմբագրությամբ հրատարակվեց մայաների լեզուների համեմատական բառարանը երեք հատորով [41]։

1990-ական թվականներին հիերոգլիֆների տեքստերի հետ աշխատանքը շարունակվում էր։ Մոսկվայում ստեղծվեց Մեզոամերիկյան հետազոտությունների կենտրոն[42], որի աշխատակիցները մշակում են տարբեր ուղղություններ՝ կապված մայաների մակագրությունների հետ։ Միաժամանակ նման աշխատանք է տարվում Մեքսիկայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և այլ երկրների հետազոտողների կողմից [1]։ Չնայած հետազոտությունների մեծ հաջողություններին, մայաների գրերի ավանդույթը հայտնի չէ։ Մայաների տեքստերի մոտավորապես 90 տոկոսը կարող են ընթերցվել, բայց մինչ օրս չկա հիերոգլիֆյան լեզվի ազատ բառարան, գիտությանը դեռևս անհայտ է գրանիշերի մոտավորապես 25% նշանակությունը[10]։

(’)bchch’hjkk’lmnpp’stt’tztz’wxy
a
e
i
o
u

Ծանոթագրություններխմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Կրասուլին, 2002
  2. Կինժալով, 1991, էջ 30—31
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Դավլետշին, 2003
  4. ԿԻնժալով, 1991, էջ 35
  5. Կինժալով, 1991, էջ 35
  6. Կնորոզով, 1955, էջ 193
  7. Երշովա, 2004, էջ 50—51
  8. Երշով, 2004, էջ 55
  9. Երշով, 2004, էջ 62—63
  10. 10,0 10,1 Thomas J. Tobin (2001). «The Construction of the Codex In Classic- and Postclassic-Period Maya Civilization» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  11. Antonio Del Rio. Description of the Ruins of an Ancient City…
  12. Երշովա, 2004, էջ 64
  13. 13,0 13,1 Sharer, 2006, էջ 135
  14. Կնորոզով, 1963, էջ 36—38
  15. Philipp J. J. Valentini The Landa Alphabet; A Spanish Fabrication // Proceedings of the American Antiquarian Society. — 1880. — Vol. 8. — № 5. — P. 59—91.
  16. Երշովա, 2002, էջ 136
  17. 17,0 17,1 Sharer, 2006, էջ 136
  18. Beyer, Hermann (1937). Studies on the Inscriptions of Chichen Itza (PDF). Contributions to American Archaeology, No.21. Washington D.C.: Carnegie Institution of Washington. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2003 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2005 թ․ հոկտեմբերի 26-ին.
  19. КԿնորոզով, 1963, էջ 38—39
  20. Կնորոզով, 1963, էջ 41
  21. Sharer, 2006, էջ 134
  22. Thompson, J. Eric S. A Catalog of Maya Hieroglyphs. — Norman: University of Oklahoma Press, 1962. — P. 20.
  23. ԴԱվլետշին, 2003
  24. Villacorta J.  A., Villacorta C. Códices mayas, Dresdensis, Peresianus, Tro-Cortesianus, reproducidos y desarrollados por J. Antonio Villacorta y Carlos Villacorta. — Guatemala, 1930.
  25. Երշովա, 2002, էջ 140
  26. Երշովա2004, էջ 69
  27. 27,0 27,1 Երշովա, 2004, էջ 70
  28. «Биография. Юрий Валентинович Кнорозов». Knorosov.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  29. Երշովա, 2004, էջ 71—74
  30. Երշովա, 2004, էջ 74
  31. Երշովա, 2004, էջ 74—76
  32. Կնորոզով, 1963, էջ 223
  33. Երշովա, 2004, էջ 78—79
  34. Երշովա, 2004, էջ 79—83
  35. Երշովա, 2002, էջ 144—145
  36. Coe, 1992, էջ 147
  37. Երշովա, 2004, էջ 95—96
  38. Кутателадзе, С. С. Леонид Канторович и Юрий Кнорозов // Наука в Сибири. — 2004. — № 8. — С. 8.
  39. Երշովա, 2004, էջ 220
  40. Երշովա, 2004, էջ 221
  41. Երշովա, 2004, էջ 290—292
  42. «Учебно-научный Мезоамериканский центр им. Ю.В. Кнорозова». РГГУ, официальный сайт. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.

Գրականությունխմբագրել

Արտաքին հղումներխմբագրել

🔥 Top keywords: Գլխավոր էջՎբեթՀուլիոս ԿեսարՏոտոԳեյմինգԱՄՆԶլատան ԻբրահիմովիչԶատիկՍպասարկող:ՈրոնելՆյութափոխանակությունՍահմիՀայաստանՀուդայածառՀովհաննես ԹումանյանԱրարատ ԶուրաբյանԼիոնել ՄեսսիՆապոլեոն ԲոնապարտՕքեյԵգիպտոսՌուսաստանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿոմիտասՀակաբիոտիկԵղիշե ՉարենցՅուպիտեր (մոլորակ)ՀայերԱվագ շաբաթՊարույր ՍևակԵրևանՀայերենի այբուբենԹատրոնի համաշխարհային օրՍեռական հարաբերությունԳենՋրծաղիկԱմերիկյան ընտանիքՀեպատիտ CՏիգրան ՄեծԱրարատԱնգկոր ՎատՀայոց ցեղասպանությունԿառլես ՊուչդեմոնԽաչատուր ԱբովյանՍասունցի ԴավիթՋիլիզաՄարեկ ՀամշիկՔութեշԾաղկազարդՄոդուլ:ArgumentsՎիքինախագիծ:Ուսուցչական վիքիհավաք 2024Վահան ՏերյանԱվետիք ԻսահակյանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀեշտոցի սնկային վարակՖաշիզմՍասնա ծռերԲռնիր ինձ, եթե կարող եսԳարեգին ՆժդեհՀամո ՍահյանԿարմրուկՄադրիդԶատկի ավանդույթներՋուրԱդրբեջանԼյարդՀայկյան տոմարՄիացյալ ԹագավորությունՔաոս (վեպ)ՄատենադարանՈսկեպարՉինաստանՎրաստանԿատեգորիա:ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներՄեսրոպ ՄաշտոցՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԲրազիլիաԲավարիաԲայՏավուշի մարզԱմերիկայի Միացյալ ՆահանգներՕրալ սեքսThe Truth About LoveՁեռնաշարժությունՄիզուղիների ինֆեկցիաներԵվրոպայի դրոշներՀայաստանի Կարմիր գիրքՇաքարային դիաբետԱստվածաշունչԱծական անունՍամվել (վեպ)Հեշտոցային արտադրությունԶատկի ձուԱրշակ ԿարապետյանՄարտիրոս ՍարյանՐաֆֆիԿատեգորիա:Երկրներ այբբենական կարգովՄանթաշի ջրամբարՇառլ ԱզնավուրԱրցախի ՀանրապետությունՖրանսիաՄարտի 27