Հիվանդությունների միջազգային դասակարգում

Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգում (ՀՄԴ, անգլ.՝ International Classification of Diseases (ICD), International Statistical Classification of Diseases and Related Health Problems ), ղեկավար փաստաթուղթ, որն առողջապահության բնագավառում օգտագործվում է որպես բժշկական վիճակագրության և դասակարգման հիմք։ Ըստ ԱՀԿ-ի բնորոշման՝ «ստանդարտ դիագնոստիկ գործիք է համաճարակաբանության, առողջապահության կառավարման համար և կլինիկական նպատակներով»[1]։ Այն ներառում է բնակչության առողջության ընդհանուր վիճակի վերլուծությունը։Դասակարգման օբյեկտներն են հիվանդությունների տեսակները, որոնց ողջ բազմությունը բաժանվում է դասերի, խմբերի և ենթախմբերի։
Այն հրապարակվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և վերանայվում է յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ։
Ներկայումս գործում է Հիվանդությունների միջազգային դասակարգում, Տասներորդ վերանայումը (ՀՄԴ-10, ICD-10
Հաստատվել է Հայաստանում 2005 թվականին[2]։

Դասերի ցանկը
Հիվանդությունների միջազգային դասակարգում, 10-րդ վերանայում

Դաս I. Վարակիչ և մակաբուծական որոշ հիվանդություններ


Դաս II. Նորագոյացություններ


Դաս III. Արյան և արդյունաստեղծ օրգանների հիվանդություններ, առանձին խանգարումներ` իմունային մեխանիզմների ներգրավմամբ


Դաս IV. Ներզատական համակարգի հիվանդություններ, սննդային և նյութափոխանակության խանգարումներ


Դաս V. Հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ


Դաս VI. Նյարդային համակարգի հիվանդություններ


Դաս VII. Աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ


Դաս VIII. Ականջի և պտկաձև ելունի հիվանդություններ


Դաս IX. Արյան շրջանառության համակարգի հիվանդություններ


Դաս X. Շնչառական օրգանների հիվանդություններ


Դաս XI. Մարսողական օրգանների հիվանդություններ


Դաս XII. Մաշկային և ենթամաշկային բջջանքի հիվանդություններ


Դաս XIII. Ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություններ


Դաս XIV. Միզասեռական համակարգի հիվանդություններ


Դաս XV. Հղիություն, ծննդաբերություն և հետծննդաբերական շրջան


Դաս XVI. Պերինատալ շրջանում առաջացող առանձին վիճակներ


Դաս XVII. Բնածին շեղումներ (զարգացման արատներ), դեֆորմացիաներ և քրոմոսոմային խանգարումներ


Դաս XVIII. Կլինիկական և լաբորատոր հետազոտությունների ընթացքում բացահայտված և այլ խմբերում չդասակարգված ախտանիշներ, հատկանիշներ և նորմայից շեղումներ


Դաս XIX. Վնասվածքներ, թունավորումներ և արտաքին պատճառների ներգործության որոշ այլ հետևանքներ


Դաս XX. Հիվանդացության և մահացության արտաքին պատճառները


Դաս XXI. Բնակչության առողջական վիճակի վրա ազդող գործոնները և դիմելիությունը` առողջապահական հիմնարկներ

Արտաքին հղումներխմբագրել

Ծանոթագրություններխմբագրել

🔥 Top keywords: Գլխավոր էջՎբեթՀուլիոս ԿեսարՏոտոԳեյմինգԱՄՆԶլատան ԻբրահիմովիչԶատիկՍպասարկող:ՈրոնելՆյութափոխանակությունՍահմիՀայաստանՀուդայածառՀովհաննես ԹումանյանԱրարատ ԶուրաբյանԼիոնել ՄեսսիՆապոլեոն ԲոնապարտՕքեյԵգիպտոսՌուսաստանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿոմիտասՀակաբիոտիկԵղիշե ՉարենցՅուպիտեր (մոլորակ)ՀայերԱվագ շաբաթՊարույր ՍևակԵրևանՀայերենի այբուբենԹատրոնի համաշխարհային օրՍեռական հարաբերությունԳենՋրծաղիկԱմերիկյան ընտանիքՀեպատիտ CՏիգրան ՄեծԱրարատԱնգկոր ՎատՀայոց ցեղասպանությունԿառլես ՊուչդեմոնԽաչատուր ԱբովյանՍասունցի ԴավիթՋիլիզաՄարեկ ՀամշիկՔութեշԾաղկազարդՄոդուլ:ArgumentsՎիքինախագիծ:Ուսուցչական վիքիհավաք 2024Վահան ՏերյանԱվետիք ԻսահակյանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀեշտոցի սնկային վարակՖաշիզմՍասնա ծռերԲռնիր ինձ, եթե կարող եսԳարեգին ՆժդեհՀամո ՍահյանԿարմրուկՄադրիդԶատկի ավանդույթներՋուրԱդրբեջանԼյարդՀայկյան տոմարՄիացյալ ԹագավորությունՔաոս (վեպ)ՄատենադարանՈսկեպարՉինաստանՎրաստանԿատեգորիա:ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներՄեսրոպ ՄաշտոցՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԲրազիլիաԲավարիաԲայՏավուշի մարզԱմերիկայի Միացյալ ՆահանգներՕրալ սեքսThe Truth About LoveՁեռնաշարժությունՄիզուղիների ինֆեկցիաներԵվրոպայի դրոշներՀայաստանի Կարմիր գիրքՇաքարային դիաբետԱստվածաշունչԱծական անունՍամվել (վեպ)Հեշտոցային արտադրությունԶատկի ձուԱրշակ ԿարապետյանՄարտիրոս ՍարյանՐաֆֆիԿատեգորիա:Երկրներ այբբենական կարգովՄանթաշի ջրամբարՇառլ ԱզնավուրԱրցախի ՀանրապետությունՖրանսիաՄարտի 27