Հաննա Շիգուլլա

Հաննա Շիգուլլա (գերմ.՝ Hanna Schygulla, դեկտեմբերի 25, 1943(1943-12-25)[1][2][3], Խոժուվ, Նացիստական Գերմանիա), թատրոնի և կինոյի գերմանացի դերասանուհի, երգչուհի։

Հաննա Շիգուլլա
գերմ.՝ Hanna Schygulla
Ծնվել էդեկտեմբերի 25, 1943(1943-12-25)[1][2][3] (80 տարեկան)
ԾննդավայրԽոժուվ, Նացիստական Գերմանիա
ԿրթությունStädtisches Luisengymnasium München?
Քաղաքացիություն Գերմանիա[4]
Մասնագիտություներգչուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Ժան Կլոդ Կառեր
Պարգևներ և մրցանակներ
hannaschygulla.de

Կենսագրությունխմբագրել

Հաննա Շիգուլլան ծնվել է փայտանյութի վաճառականների ընտանիքում։ 1945 թվականին նա մոր հետ տեղափոխվել է Մյունխեն։ 1948 թվականին հայրը վերադարձել է գերությունից։ Գիմնազիան ավարտելուց հետո Հաննա Շիգուլլան մեկ տարով մեկնել է Փարիզ։ 1964 թվականին նա Մյունխենում ուսումնասիրել է գերմանագիտության և ռոմանագիտություն և պատրաստվել է ուսուցիչ դառնալ։

1966-1967 թվականներին դերասանական դասեր է անցել Ֆրիդլ Լեոնհարդի ստուդիայում։ 1967 թվականի սեպտեմբերին նա ծանոթացել է Ռայներ Վերներ Ֆասբինդերի հետ և ընդունվել «Գործողությունների թատրոն»։ 1968 թվականի հունիսին «Գործողությունների թատրոնը» փակվել է հակահրդեհային անվտանգության տեխնիկական նորմերին չհամապատասխանելու պատճառով, բայց, ըստ դերասանների, այն փակվել է քաղաքական նկատառումներից ելնելով։ Թատերախմբի մի մասի ուժերով կազմակերպվել է «Հակաթատրոն»-ը։

1967-1969 թվականներին խաղացել է Ֆասբինդերի բազմաթիվ ներկայացումներում։ 1968 թվականին նա իր առաջին դերը խաղացել է Ժան-Մարի Շտրաբի «Փեսան, հումորիստը և կավատը» ֆիլմում։ Նկարահանվել է Ֆասբինդերի քսաներեք ֆիլմերում։

1981 թվականից ապրում է Փարիզում։ 1982 թվականից՝ Ֆասբինդերի մահից հետո, նա հազվադեպ է նկարահանվում կինոնկարում՝ նախընտրելով բարդ դերերը մուլտիպլիկացիոն ֆիլմերում։ Այդ շրջանի ամենահայտնի դերերից են Պոլինա Կրոպպը Անջեյ Վայդայի «Սերը Գերմանիայում» ֆիլմում (1983), Օլգան՝ «Մաքուր խելագարություն» ֆիլմում (1983)՝ Մարգարետա ֆոն Տրոտայի, Ջակոմո Կազանովայի մայրը «Կազանովա» (1987) հեռուստաֆիլմում Սայմոն Լենգտոն, Ինգան Քեննեթ Բրանայի «Նորից մեռնել» ֆիլմում (1991)։

Ռուս հանդիսատեսին հայտնի է նաև 1986 թվականի «Դելտա ջոկատ» ֆիլմում ստյուարդեսա Ինգրիդի դերը`Չակ Նորիսի հետ գլխավոր դերում։1990-ականների կեսերից նա հաճախ հանդես է եկել նաև որպես երգչուհի։

Ընտրյալ ֆիլմագրությունխմբագրել

  • 1968 - «Փեսան, հումորիստը և կավատը» / Der Bräutigam, die Komödiantin und der Zuhälter - Լյուսի
  • 1968 - «Որսորդական տեսարաններ Ստորին Բավարիայից» / Jagdszenen aus Niederbayern - Պաուլա
  • 1969 - «Խռովություն» / Die Revolte - Սանդրա
  • 1969 - «Սերը մահից ցուրտ է» / Liebe ist kälter als der Tod - Յոհաննա
  • 1969 - «Ժանտախտի աստվածներ» / Götter der Pest - Յոհաննա Ռայխեր
  • 1969 - «Կանցելմախեր» / Կացելմախեր - Մարիա
  • 1969 - «Բաալ» / Բաալ - Լուիզա
  • 1970 - «Ինչո՞ւ խելագարվեց պարոն Ռ.Ամոկը» / Warum läuft Herr R. Amok?
  • 1970 - «Մաթիաս Կնեյսլ» / Mathias Kneissl - Մատիլդա
  • 1970 - «Ռիո դաս Մորթես» Rio das Mortes
  • 1970 - «Սրճարան » / Das Kaffeehaus - Լիզաուրա
  • 1970 - «Ուայթ» / Whity - Հաննա
  • 1970 - «Ուղևորություն դեպի Նիկլաշաուզեն» / Die Niklashauser Fart - Յոհաննա
  • 1971 - «Սակրավորները Ինգոլշտադում» / Pioniere in Ingolstadt - Բերտա
  • 1971 - «Զգուշացիր սուրբ պոռնիկից» / Warnung vor einer heiligen Nutte - Հաննա
  • 1971 - «Յակոբ ֆոն Գյունտեն» / Jakob von Gunten – Լիզա
  • 1971 - «Տարվա չորս եղանակների վաճառականը» / Händler der vier Jahreszeiten - Աննա Էպպ, Հանսի քույրը
  • 1972 - «Պետրա ֆոն Կանտի դառը արցունքները» / Die bitteren Tränen der Petra von Kant - Կարին Տիմ
  • 1972 - «Բրեմենյան ազատություն» / Bremer Freiheit - Լուիզա
  • 1972 - «Գազանների արահետ» / Wildwechsel - բժիշկ
  • 1972 - 1973 - «Ութ ժամը մեկ օր չէ» / Acht Stunden sind kein Tag - Մարիոն
  • 1974 – Էֆֆի Բրիստ Ֆոնտանե - Էֆֆի Բրիստ
  • 1975 - «Կեղծ շարժում» / Falsche Bewegung - Թերեզա
  • 1976 - «Ծաղրածուի աչքերով» / Ansichten eines Clowns - Մարիա
  • 1979 - «Մարիա Բրաունի ամուսնությունը» / Die Ehe der Maria Braun - Մարիա Բրաուն
  • 1979 - «Երրորդ սերունդ» / Die dritte Generation - Սուսաննա Գաստ
  • 1980 - «Բեռլին, Ալեքսանդրպլաց» / Berlin Alexanderplatz – Եվա
  • 1980 - «Լիլի Մարլեն» / Lili Marleen - Վիլլի
  • 1981 - «Կեղծ փաստաթուղթ» / Die Fälschung - Արիանա Նասար
  • 1982 - «Նոր աշխարհ» / La Mondo Nuovo Il / Nuit De Varennes - կոմսուհի Սոֆի դե Լաբորդ
  • 1982 - «Կիրք» / Passion - Աննա
  • 1982 - «Անտոնիետա» / Antonieta - Աննա
  • 1983 - Պիեռի պատմությունը / գերմ. «Storia di Piera» - Եվգենիա, Պիերայի մայրը
  • 1983 - «Սերը Գերմանիայում» / գերմ. «Eine Liebe In Deutschland» - Պաուլինա Կրոպ
  • 1983 - «Մաքուր խելագարություն» / գերմ.«Heller Wahn», անգլ. «Sheer Madness» - Օլգա
  • 1984 - «Ապագան դա կինն է» / Il futuro è donna - Աննա
  • 1984 - «Հիշատակարան» / L'aide-mémoire - Սյուզաննա
  • 1986 - «Պետրոս Մեծ» - Մարթա Սկավրոնսկայա
  • 1986 - « Դելտա ջոկատը» / անգլ. «The Delta Force» - Ինգրիդ
  • 1986 - «Բարնում» / Barnum - Իեննի Լինդ
  • 1987 - «Կազանովա» / Casanova - Ջակոմո Կազանովայի մայրը
  • 1987 - «Փողոցների խելագարությունը » / Crazy Streets / Forever, Lulu - Էլեյն
  • 1988 - «Տիկին Ֆորբսի ամառը» / El Verano De La Senora Forbes - տիկին Ֆորբս
  • 1990 - «Աբրահամի ոսկին» / Abrahams Gold - Բարբարա
  • 1990 - «Կատրին Կ.-ի արկածները»։ / Aventure de Catherine C. - Ֆանի
  • 1991 - « Կրկին մեռնել» / անգլ. «Dead Again» - Ինգա
  • 1994 - «Փոքրիկ ուրախությունների համար» / Aux petits bonheurs - Լենա
  • 1995 - «Ճերմակ մորուք» / Pakten - Էվա
  • 1996 - «Լեա» / Lea - Վանդա
  • 1998 - «Քո երազանքի աղջիկը» / La niña de tus ojos - Մագդա Գեբելս (դրվագ)
  • 1998 - «Ստվերապատում» / Black Out p.s. Red Out - Մարթա
  • 2001 - «Բացարձակ միայնություն» / Absolitude - Սյուզաննա
  • 2004 - «Ավետյաց երկիր» / Ավետյաց երկիր - Հաննա
  • 2005 - «Կապույտ սահման» / Die blaue Grenze – Ֆրաու Մարքս
  • 2006 - «Ձմեռային ճանապարհորդություն» / Winterreise - Մարթա
  • 2007 - «Դրախտի եզրին» / գերմ. «Auf der Anderen Seite» - Ֆրաու Սուսաննա Շտաուբ
  • 2008 - «Թաթար արքայադուստր» / անգլ«The Tatar Princess», Աննա Ախմատովա
  • 2011 - «Ֆաուստ» / գերմ. «Faust» - վաշխառուի ենթադրյալ կինը
  • 2012 - «Ավանտի» / Avanti - Սուսաննա
  • 2013 - «Վիջայը և ես» / Vijay and I -Ուիլլի մայրը
  • 2014 - «Հանգիստ մռնչյուն» / The Quiet Roar - Էվա
  • 2017 - «Հաջողակը» / Fortunata - Լոտե

Մրցանակներ և անվանակարգերխմբագրել

  • Դերասանուհին ստացել է 15 պարգևներ և կինոմրցանակներ։

Բեռլինի կինոփառատոնխմբագրել

  • 1979 - «Արծաթե արջ» լավագույն դերասանուհի` «Մարիա Բրաունի ամուսնությունը» ֆիլմում կատարած դերի համար[6]։
  • 2010 - «Պատվավոր ոսկե արջ»[7]։

Կաննի կինոփառատոնխմբագրել

  • 1983 - «Լավագույն դերասանուհի» մրցանակ «Պիեռի պատմությունը» ֆիլմում կատարած դերի համար[8]։

Երկերխմբագրել

  • Hanna Schygulla: Wach auf und träume — Die Autobiographie. Schirmer/Mosel, München 2013, ISBN 3-8296-0658-3

Գրականությունխմբագրել

  • Lothar Schirmer (Hrsg.): Du … Augen wie Sterne. Das Hanna Schygulla Album. Schirmer/Mosel, München 2004, ISBN 3-8296-0124-7.
  • Gero von Boehm: Hanna Schygulla. 10. Oktober 2003. Interview in: Begegnungen. Menschenbilder aus drei Jahrzehnten. Collection Rolf Heyne, München 2012, ISBN 978-3-89910-443-1, S. 435—441

Ծանոթագրություններխմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. https://www.fr.de/kultur/tv-kino/ehrenpreis-der-deutschen-filmakademie-fuer-hanna-schygulla-zr-92888084.html
  6. Silver Bear for Best Actress
  7. «Honorary Awards of the Festival». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  8. НАГРАДЫ Արխիվացված 2011-09-20 Wayback Machine на сайте кинофестиваля
🔥 Top keywords: Գլխավոր էջՎբեթՀուլիոս ԿեսարՏոտոԳեյմինգԱՄՆԶլատան ԻբրահիմովիչԶատիկՍպասարկող:ՈրոնելՆյութափոխանակությունՍահմիՀայաստանՀուդայածառՀովհաննես ԹումանյանԱրարատ ԶուրաբյանԼիոնել ՄեսսիՆապոլեոն ԲոնապարտՕքեյԵգիպտոսՌուսաստանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿոմիտասՀակաբիոտիկԵղիշե ՉարենցՅուպիտեր (մոլորակ)ՀայերԱվագ շաբաթՊարույր ՍևակԵրևանՀայերենի այբուբենԹատրոնի համաշխարհային օրՍեռական հարաբերությունԳենՋրծաղիկԱմերիկյան ընտանիքՀեպատիտ CՏիգրան ՄեծԱրարատԱնգկոր ՎատՀայոց ցեղասպանությունԿառլես ՊուչդեմոնԽաչատուր ԱբովյանՍասունցի ԴավիթՋիլիզաՄարեկ ՀամշիկՔութեշԾաղկազարդՄոդուլ:ArgumentsՎիքինախագիծ:Ուսուցչական վիքիհավաք 2024Վահան ՏերյանԱվետիք ԻսահակյանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀեշտոցի սնկային վարակՖաշիզմՍասնա ծռերԲռնիր ինձ, եթե կարող եսԳարեգին ՆժդեհՀամո ՍահյանԿարմրուկՄադրիդԶատկի ավանդույթներՋուրԱդրբեջանԼյարդՀայկյան տոմարՄիացյալ ԹագավորությունՔաոս (վեպ)ՄատենադարանՈսկեպարՉինաստանՎրաստանԿատեգորիա:ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներՄեսրոպ ՄաշտոցՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԲրազիլիաԲավարիաԲայՏավուշի մարզԱմերիկայի Միացյալ ՆահանգներՕրալ սեքսThe Truth About LoveՁեռնաշարժությունՄիզուղիների ինֆեկցիաներԵվրոպայի դրոշներՀայաստանի Կարմիր գիրքՇաքարային դիաբետԱստվածաշունչԱծական անունՍամվել (վեպ)Հեշտոցային արտադրությունԶատկի ձուԱրշակ ԿարապետյանՄարտիրոս ՍարյանՐաֆֆիԿատեգորիա:Երկրներ այբբենական կարգովՄանթաշի ջրամբարՇառլ ԱզնավուրԱրցախի ՀանրապետությունՖրանսիաՄարտի 27