Դրամատիկական սեռ

Դրամատիկական սեռ կամ թատերգություն (հին հունարեն՝ δρᾶμαգործողություն), գեղարվեստական գրականության սեռ։ Դրամատիկական ստեղծագործություններում հեղինակը ոչ թե պատմում է դեպքերի և հերոսների մասին, այլ ուղղակիորեն ցուցադրում է այդ ամենը մեր առջև։ Էպիկական ստեղծագործության նման, դրաման ևս ունի հստակորեն գծագրված կերպարներ ու գործողության ընթացք՝ սյուժե։

Դրամատիկական սեռի (դրամա, թատերգություն) ստեղծագործությունները կոչվում են նաև պիեսներ։ Դրամատիկական սեռի ժանրերն են՝ ողբերգություն, կատակերգություն, դրամա, ֆարս։

Դրաման կատարված իրադարձությունը ներկայացնում է իբրև ներկա ժամանակում, ընթերցողի կամ դիտողի աչքերի առջև կատարվող իրադարձություն[1]։ Ընթերցողը կամ դիտողն առանց հեղինակի անմիջական միջնորդության տեսնում է գործող, պայքարող, զարգացող մարդկանց։ Այդ պատճառով էլ դրաման հաճախ անվանում են գրականության ամենից օբյեկտիվ սեռը։

Դրաման ամբողջությամբ կառուցված է գործող անձանց խոսակցության վրա (երկխոսություններ, մենախոսություններ) և զուրկ է հեղինակային խոսքից։ Հերոսն այստեղ բնութագրվում է բացառապես իր սեփական խոսքի կամ մյուս կերպարների խոսքի միջոցով։ Հեղինակն իր կողմից միջամտել, որևէ բան լրացնել կամ բացատրել չի կարող, բացառությամբ այն որոշ դեպքերի, երբ փակագծերի մեջ տրվում են որոշ բացատրություներ այն մասին, թե ինչպիսին պիտի լինի բեմը, երբ պետք է մտնի կամ դուրս գա հերոսը, ինչպես նա պետք է իրեն պահի տվյալ տեսարանում։ Այդ խոսքերը կոչվում են հեղինակային ռեմարկներ (նշագրություն)։

Դրամատիկական ստեղծագործությունների նշված առանձնահատկությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ դրանք գրեթե միշտ գրվում են նկատի ունենալով թատերական բեմի վրա խաղացվելու հեռանկարը (շատ քիչ դրամաներ են գրվում միայն ընթերցանության համար)։ Դրաման մի տեսակ երկակի բնույթ ունի. այն հավասարապես պատկանում է և՛ գրականությանը, և՛ թատերական արվեստին։ Թատրոնում պիեսի գրական միջոցներին միանում են դերասանական խաղը, դեկորացիաները, երաժշտությունը, քանզի թատրոնը համադրական արվեստ է։

Դրամատիկական ստեղծագործություններն ունեն հատուկ կառուցվածք. դրանք բաժանվում են մի քանի գործողությունների (արարված, ակտ)։ Թատերգություններն ավելի հաճախ ունենում են 3-5 գործողություն, որոնցից ամեն մեկն ավարտում է սյուժեի զարգացման մի կարևոր օղակը։ Պիեսը գործողությունների բաժանելն անհրաժեշտ է ներկայացման ժամանակ ընդմիջումներ տալու, դեկորացիաները փոխելու համար։ Գործողությունն էլ երբեմն ունենում է իր մասերը՝ պատկերներ, որոնց ավարտից հետո տրվում է ավելի կարճատև դադար։ Գործողությունը կամ պատկերն ունենում են բազմաթիվ ենթաբաժիններ, որոնք կոչվում են տեսիլներ։ Ամեն մի տեսիլ սկսվում ու ավարտվում է այն ժամանակ, երբ բեմի վրա երևում է նոր հերոս, կամ, ընդհակառակը, ներկաներից մեկը հեռանում է։

Տես նաևխմբագրել

Ծանոթագրություններխմբագրել

  1. В. Белинский, Собрание сочинений в трех томах, т. 2, 1948, 15 51:

Աղբյուրներխմբագրել

  • Է. Ջրբաշյան, Գրականության տեսություն, Երևան, 1980, էջ 336-339։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎբեթՀուլիոս ԿեսարՏոտոԳեյմինգԱՄՆԶլատան ԻբրահիմովիչԶատիկՍպասարկող:ՈրոնելՆյութափոխանակությունՍահմիՀայաստանՀուդայածառՀովհաննես ԹումանյանԱրարատ ԶուրաբյանԼիոնել ՄեսսիՆապոլեոն ԲոնապարտՕքեյԵգիպտոսՌուսաստանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿոմիտասՀակաբիոտիկԵղիշե ՉարենցՅուպիտեր (մոլորակ)ՀայերԱվագ շաբաթՊարույր ՍևակԵրևանՀայերենի այբուբենԹատրոնի համաշխարհային օրՍեռական հարաբերությունԳենՋրծաղիկԱմերիկյան ընտանիքՀեպատիտ CՏիգրան ՄեծԱրարատԱնգկոր ՎատՀայոց ցեղասպանությունԿառլես ՊուչդեմոնԽաչատուր ԱբովյանՍասունցի ԴավիթՋիլիզաՄարեկ ՀամշիկՔութեշԾաղկազարդՄոդուլ:ArgumentsՎիքինախագիծ:Ուսուցչական վիքիհավաք 2024Վահան ՏերյանԱվետիք ԻսահակյանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀեշտոցի սնկային վարակՖաշիզմՍասնա ծռերԲռնիր ինձ, եթե կարող եսԳարեգին ՆժդեհՀամո ՍահյանԿարմրուկՄադրիդԶատկի ավանդույթներՋուրԱդրբեջանԼյարդՀայկյան տոմարՄիացյալ ԹագավորությունՔաոս (վեպ)ՄատենադարանՈսկեպարՉինաստանՎրաստանԿատեգորիա:ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներՄեսրոպ ՄաշտոցՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԲրազիլիաԲավարիաԲայՏավուշի մարզԱմերիկայի Միացյալ ՆահանգներՕրալ սեքսThe Truth About LoveՁեռնաշարժությունՄիզուղիների ինֆեկցիաներԵվրոպայի դրոշներՀայաստանի Կարմիր գիրքՇաքարային դիաբետԱստվածաշունչԱծական անունՍամվել (վեպ)Հեշտոցային արտադրությունԶատկի ձուԱրշակ ԿարապետյանՄարտիրոս ՍարյանՐաֆֆիԿատեգորիա:Երկրներ այբբենական կարգովՄանթաշի ջրամբարՇառլ ԱզնավուրԱրցախի ՀանրապետությունՖրանսիաՄարտի 27