Բուքերյան մրցանակ

Բուքերյան մրցանակ (անգլ.՝ Booker Prize), անգլիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։ Մինչ 2013 թվականը շնորհվում էր Ազգերի Համագործակցության անդամ հանդիսացող երկրում, Իռլանդիայում կամ Զիմբաբվեում ապրող հեղինակի անգլերենով գրված վեպի համար։ 2014 թվականից, ըստ մրցանակային ֆոնդի նախագահ Ջոնաթան Թեյլորի, այլևս չեն գործում տարածքային ու ազգային սահմանափակումներ[1]։ Հաղթողն ստանում է 50 հազար ֆունտ ստեռլինգի անդորրագիր (մինչ 2002 թվականն այդ գումարը կազմում էր 21 հազար ֆունտ)։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1969 թվականին։ 2002 թվականից Բուքերյան մրցանակի հովանավորն է Man ընկերությունների խումբը, այդ պատճառով էլ մրցանակի ամբողջական անվանումն է՝ The Man Booker Prize։

Մրցանակակիրն ընտրվում է հետևյալ կերպ. նախ ամեն տարի փոփոխվող կոմիտեն, որ որի կազմում ընդգրկվում են երկու հրատարակիչ ու մեկական ներկայացուցիչ գրողների, գրական գործակալներից, գրքի վաճառականներից, գրադարաններից ու Բուքերյան մրցանակի հիմնադրամից կազմում են շուրջ հարյուր գրքերի ցանկ։ Նույն կոմիտեն ընտրում է հինգ անդամից կազմված հանձնաժողով, որի անդամ են դառնում, որպես կանոն, առաջատար գրաքննադատներ ու գրողներ, գիտնականներ, հասարակական գործիչներ։ Օգոստոսին հանձնաժողովը հայտարարում է երկար ցանկը (long list), որ ներառում է 12-13 անուն, իսկ սեպտեմբերին այդ ցանկից ընտրվում են կարճ ցանկի (short list) վեց անդամները։ Բուքերյան մրցանակի դափնեկրի անունը հայտարարվում է հոկտեմբերին։

Բուքերյան մրցանակի չորս դափնեկիրներ՝ Ուիլյամ Գոլդինգը, Նադին Գորդիմարն, Ո. Ս. Նայպոլն ու Ջ. Մ. Կուտզեեն, հետագայում ստացան նաև Նոբելյան մրցանակներ։ 1999 թվականին Ջ. Մ. Կուտզեեն դարձավ առաջին հեղինակը, որ երկրորդ անգամ ստացավ Բուքերյան մրցանակ։ Երկու տարի անց այս ձեռքբերումը կրկնեց ավստրիալացի Պիտեր Քերին։ Կարճ ցանկում ամենաշատն ընդգրկվել է բրիտանացի գրող Այրիս Մյորդոկը, ում վեպերը վեց անգամ անցել են Բուքերյան մրցանակաբաշխության եզրափակիչ։

Հաղթողներխմբագրել

ՏարիՀեղինակՎերնագիրԺանրԱզգություն
1969Պերսի Հովարդ ՆյուբիԴրա համար պատասխան կտաքՎեպ  Միացյալ Թագավորություն
1970Բեռնիս ՌուբենսԸնտրյալ անդամՎեպ  Միացյալ Թագավորություն
1971Վիդիադհար Սուրաջպրասադ ՆայփոլԿախված վիճակումՊատմվածք  Միացյալ Թագավորություն
 Տրինիդադ և Տոբագո
1972Ջոն ԲյորջերG.Վեպ  Միացյալ Թագավորություն
1973Ջ. Գ. ՖարելԿրիշնապուրի պաշարումըՎեպ  Միացյալ Թագավորություն
 Իռլանդիա
1974Նադին ԳորդիմերՊահպանողականըՎեպՀարավային Աֆրիկա
Սթենլի ՄիդլթոնՏոնՎեպ  Միացյալ Թագավորություն
1975Ռութ ՋաբվալաՏոթ և փոշիՊատմավեպ  Միացյալ Թագավորություն
 Գերմանիա
1976Դավիդ ՍթորիՍևիլՎեպ  Միացյալ Թագավորություն
1977Պոլ ՍքոթՄնալ մինչև վերջՎեպ  Միացյալ Թագավորություն
1978Այրիս ՄյորդոկԾով, ծովՓիլիսոփայական վեպ  Իռլանդիա
 Միացյալ Թագավորություն
1979Պենելոպա ՖիցջերալդՋրի վրաՎեպ  Միացյալ Թագավորություն
1980Վիլյամ ԳոլդինգՆավարկության ծեսերըՎեպ  Միացյալ Թագավորություն
1981Սալման ՌուշդիԿեսգիշերի երեխաներըՄոգական ռեալիզմ  Միացյալ Թագավորություն
1982Թոմաս ԿենելիՇինդլերի տապանըԻնքնակենսագրական վեպ  Ավստրալիա
1983Ջոն Մաքսվելլ ԿուտզեՄիխայել Կ-ի կյանքն ու ժամանակըՎեպՀարավային Աֆրիկա
1984Անիտա ԲրուքներՀյուրանոց «Լճի մոտ»Վեպ  Միացյալ Թագավորություն
1985Քերի ՀյույմԿմախք-մարդիկՄիստիկական վեպ  Նոր Զելանդիա
1986Կինգսլի ԷմիսՀին սատանաներ'Կատակերգական վեպ  Միացյալ Թագավորություն
1987Պենելոպա ԼԱյվլիԼուսնի վագրըՎեպ  Միացյալ Թագավորություն
1988Պիտեր ՔերիՕսկարն ու ԼյուսինդանՊատմավեպ  Ավստրալիա
1989Կաձուո ԻսիգուրոՕրվա մնացորդը]Պատմավեպ  Միացյալ Թագավորություն
1990Անտոնիա ԲայեթՏիրապետությունՊատմավեպ  Միացյալ Թագավորություն
1991Բեն ՕքրիՔաղցած ճանապարհըՄոգական ռեալիզմ  Նիգերիա
1992Մայքլ ՕնդատժեԱնգլիացի պացիենտը  Կանադա
Բարի ԱնսուորթՍուրբ սովՊատմավեպ  Միացյալ Թագավորություն
1993Ռոդի ԴոյլՊեդի Կլարկ հա-հա-հաՎեպ  Իռլանդիա
1994Ջեյմս ԿելմանՈրքան ուշ է, որքան ուշԳիտակցության հոսք  Միացյալ Թագավորություն
1995Փեթ ԲարքերՈւրվականների ճամփանՊատերազմական վեպ  Միացյալ Թագավորություն
1996Գրեմ ՍվիֆթՎերջին կարգադրություններըՎեպ  Միացյալ Թագավորություն
1997Արունդատի ՌոյՄանրուքների աստվածըՎեպ  Հնդկաստան
1998Իեն ՄաքյուենԱմստերդամՎեպ  Միացյալ Թագավորություն
1999Ջոն Մաքսվելլ ԿուտզեԱնպատվությունՎեպ  Հարավային Աֆրիկա
2000Մարգարեթ ԷթվուդԿույր մարդասպանըՊատմավեպ  Կանադա
2001Պիտեր ՔերիԿելիի խմբի իրական պատմությունըՊատմավեպ  Ավստրալիա
2002Յան ՄԱրտելՊիի կյանքըՖանտաստիկական վեպ
արկածային վեպ
 Կանադա
2003DBC ՊիեռՎերնոն Աստված ԿրտսերՍև կատակերգություն  Ավստրալիա
2004Ալան ՀոլինգյորստԳեղեցկության գիծըՊատմավեպ  Միացյալ Թագավորություն
2005Ջոն ԲենվիլԾովըՎեպ  Իռլանդիա
2006Կիրան ԴեսաիՍնանկացածների ժառանգությունըՎեպ  Հնդկաստան
2007Էնն ԷնրայթԲոլորը հավաքվել ենՎեպ  Իռլանդիա
2008Արավինդ ԱդիգաՍպիտակ վագրըՎեպ  Հնդկաստան
2009Հիլարի ՄենթելԳայլերի դահլիճըՊատմավեպ  Միացյալ Թագավորություն
2010Հովարդ ՋեյկոբսոնՖինկլերի հարցըՀումորային վեպ  Միացյալ Թագավորություն
2011Ջուլիան ԲարնսԱվարտի նախազգացումՎեպ  Միացյալ Թագավորություն
2012Հիլարի ՄենթելԲերեք մարմիններըՊատմավեպ  Միացյալ Թագավորություն
2013Էլեանոր ՔաթթոնԼուսատունՊատմավեպ  Կանադա
 Նոր Զելանդիա
2014Ռիչարդ ՖլենագանՆեղ ճանապարհ դեպի հեռավոր հյուսիսՊատմավեպ  Ավստրալիա
2015Մարլոն ՋեյմսՅոթ սպանության համառոտ պատմությունՎեպ  Ճամայկա
2016Բոլ ԲիտիThe SelloutՎեպ  ԱՄՆ
2017Ջորջ ՍոնդերսԼինքոլնը բարդոյումՎեպ  ԱՄՆ

Տես նաևխմբագրել

Բուքերյան միջազգային մրցանակ

Ծանոթագրություններխմբագրել

  1. Газета «Книжное обозрение» 2013, № 19

Արտաքին հղումներխմբագրել

🔥 Top keywords: Գլխավոր էջՎբեթՀուլիոս ԿեսարՏոտոԳեյմինգԱՄՆԶլատան ԻբրահիմովիչԶատիկՍպասարկող:ՈրոնելՆյութափոխանակությունՍահմիՀայաստանՀուդայածառՀովհաննես ԹումանյանԱրարատ ԶուրաբյանԼիոնել ՄեսսիՆապոլեոն ԲոնապարտՕքեյԵգիպտոսՌուսաստանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԿոմիտասՀակաբիոտիկԵղիշե ՉարենցՅուպիտեր (մոլորակ)ՀայերԱվագ շաբաթՊարույր ՍևակԵրևանՀայերենի այբուբենԹատրոնի համաշխարհային օրՍեռական հարաբերությունԳենՋրծաղիկԱմերիկյան ընտանիքՀեպատիտ CՏիգրան ՄեծԱրարատԱնգկոր ՎատՀայոց ցեղասպանությունԿառլես ՊուչդեմոնԽաչատուր ԱբովյանՍասունցի ԴավիթՋիլիզաՄարեկ ՀամշիկՔութեշԾաղկազարդՄոդուլ:ArgumentsՎիքինախագիծ:Ուսուցչական վիքիհավաք 2024Վահան ՏերյանԱվետիք ԻսահակյանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀեշտոցի սնկային վարակՖաշիզմՍասնա ծռերԲռնիր ինձ, եթե կարող եսԳարեգին ՆժդեհՀամո ՍահյանԿարմրուկՄադրիդԶատկի ավանդույթներՋուրԱդրբեջանԼյարդՀայկյան տոմարՄիացյալ ԹագավորությունՔաոս (վեպ)ՄատենադարանՈսկեպարՉինաստանՎրաստանԿատեգորիա:ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներՄեսրոպ ՄաշտոցՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԲրազիլիաԲավարիաԲայՏավուշի մարզԱմերիկայի Միացյալ ՆահանգներՕրալ սեքսThe Truth About LoveՁեռնաշարժությունՄիզուղիների ինֆեկցիաներԵվրոպայի դրոշներՀայաստանի Կարմիր գիրքՇաքարային դիաբետԱստվածաշունչԱծական անունՍամվել (վեպ)Հեշտոցային արտադրությունԶատկի ձուԱրշակ ԿարապետյանՄարտիրոս ՍարյանՐաֆֆիԿատեգորիա:Երկրներ այբբենական կարգովՄանթաշի ջրամբարՇառլ ԱզնավուրԱրցախի ՀանրապետությունՖրանսիաՄարտի 27